«Ո՞վ է այդ ճաղատ անառակը». Արտակ Գալստյանը՝ Արմեն Աշոտյանին

Ո՞Վ Է ԱՅԴ ՃԱՂԱՏ ԱՆԱՌԱԿԸ

Այսօր ներկա և նախկին ազգադավները իրենց ֆեյքերով հարձակվել են Վարչապետի վրա;
Ազգադավ հիստերիան հասել է այն աստիճան,որ նախկին ,արյունի մեջ թաթախված ռեժիմը,որը դեռ գոյատևում և քայլում է այս երկրում,որքան էլ որ զարմանալի է հենց նույն Վարչապետի շնորհիվ,որոշել է պահանջել Վարչապետի հրաժարականը:
Վարչապետին մեղադրում են աշխարհի բոլոր մեղքերի մեջ,ընդ որում փորձում են նույնականացնել իրենց հետ:
Ի՞նչ ասես այս մարդկանց,նրանց ուղեղը,բանականությունը,արժեքային համակարգը չի կարողանում ընկալել,որ մարդը կարող է ունենալ իշխանություն և չլափել,դա իրենց համար ֆանտաստիկայի դաշտից է:
Ինչն է հուսադրող՝
Արյունոտված ռեժիմը աբսուրդ զրպարտությունից բացի ուրիշ ոչնչում չի կարողանում մեղադրել Վարչապետին,որը ինքնին նշանակում է որ Վարչապետը ճիշտ ուղղու վրա է:
Այսօր կարդալով Աշոտյանի,Շարմազանովի,Արփինեի,Եղիազարյանի և մյուսների Վարչապետին վարկաբեկող նյութերը ակամայից սկսում եմ ծիծաղել,քանի որ իրադրությունը շատ նման է ընկերներիցս մեկի հետ կատարված մի պատմության,որը տարիներ աեաջ լսել եմ հենց իրենից:
Այսպես՝
<< Ընկերոջս կինը սարսափելի խանդոտ էր:Այդ խանդը հասել էր մոլագարության:Օրը 24 ժամ նրա կինը խոշորացույցի տակ էր վերցրել նրան և ամեն գնով փորձում էր գոնե մի բան գտնել,որը կհաստատեր և կհիմնավորեր իր մոլագարությունը:
Օրերից մի օր,երբ ընկերս աշխատանքային ժամի ավարտից մոտ երկու ժամ ուշացումով մտնում է տուն,ապա ի զարմանս իրեն կինը հերթական սկանդալը չի նախաձեռնում,ընդհակառակը օգնում է ամուսնուն հանել հագուստը,տալիս է նորերը և վերցնելով կեղտոտ հագուստը փակվում է բաղնիքում:
Մեկ ժամ անց ընկերս լրջորեն անհանգստանում է կնոջ բացակայությունից և գնում բաղնիք:
Տեսարանը ապշեցնում է նրան:
Կինը խոշորացույցը ձեռքին ուսումնասիրում է նրա կեղտոտ հագուստը:
Տեսնելով ամուսնուն կինը հայտարարում է …պատկերացնում ես,քո հագուստի վրա կանացի մազեր չկան….և ի՞նչ զարմանում է ընկերս …. Ո՞վ է այդ ճաղատ անառակը,որի հետ դու քաշ ես գալիս …. հիստերիկ ձայնով գոչում է կինը….. >>
Այս պատմությունից օրեր անց ընկերս հրաժարվեց կնոջից և այժմ ապրում է խաղաղ և երջանիկ:
Կարծում եմ Վարչապետը ոչ թե հրաժարական պիտի տա,այլ պետք է որոշակի առումով հրաժարվի թավիշից և ժողովրդի նյարդերը պաշտպանելու նպատակով պատժի դրանց այնպես,որ առհավետ կտրեն ձայները:

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: