Ողբերգություն է, երբ որոշ քաղաքական գործիչներ նորմալ են համարում, որ Մանվել Գրիգորյանի պահեստներում հայտնաբերվել է ռազմամթերք և զինվորի բաժինը համարվող սննդամթերք

Ողբերգություն է, երբ որոշ քաղաքական գործիչներ նորմալ են համարում, որ Մանվել Գրիգորյանի պահեստներում հայտնաբերվել է ռազմամթերք և զինվորի բաժինը համարվող սննդամթերք…

Ոմանք նույնիսկ զարմանում են ասեով՝ ՛՛բա ինչ պետք է գտնեին զինվորական մարդու պահեստում՝ հո ջութակ ու նոտա չէին գտնելու՛՛:

Հ.Գ. Նման տրամաբանությունը լրիվ անտրամաբանություն է… քանի որ ըստ ձեր ՛՛տրամաբանության՛՛ միանգամայն օրինաչափ է, որ ասենք՝ քննիչի կամ դատախազի տան ՛՛չուլանի՛՛ կամ ՛՛գարաժի՛՛ խուզարկության ընթացքում հայտնաբերվի քրեական գործեր և այդ գործերով իրեղեն ապացույց ճանաչված թմամիջոցներ… պարզ է չէ՝ ՛՛բա ինչ պետք է գտնեին իրավապահ մարդու ՛՛չուլանից՛՛ հո քյամանչա ու նոտա չէին գտնելու…

Այ սա է ձեր պատկերացումները պետական պաշտոնյայի կերպարի վերաբերյալ…

Հ.Գ. Եվ դա այն դեպքում, երբ Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսներից մեկի մայրը պնդում էր, որ իր որդին առաջնագծում ծառայելով երեք օր հաց չէր կերել… Խոսելուց առաջ մտածել է պետք…

Понравилась статья? Поделиться с друзьями: