Ոմն քահանա, ես քահանան չակերտների մեջ չեմ գրում, եւ գիտե՞ ք ինչու… Դուք Աստծո զավակ եք, եւ պետք չէ չարանալ սրտում։ Ինչեւէ… օրեր առաջ… Քահանայի այս նյութի տակ տեսա որոշ հետեւորդների հիացական քոմմենտները, ովքեր նույնիսկ շնորհակալական նամակներ են ինձ գրել, որ

Ոմն քահանա, ես քահանան չակերտների մեջ չեմ գրում, եւ գիտե՞ ք ինչու հարգարժան քահանա, որովհետեւ , եթե կյանքը Ձեզ տարել է

եկեղեցի, ուրեմն այդպես էր պետք, եւ չի կարելի չակերտներում ծաղրանքի ենթաշերտեր ունենալ , որի կորիզը Ձեր սրտում է, չէ , որ Դուք Աստծո զավակ եք, եւ պետք չէ չարանալ սրտում։ Ինչեւէ… օրեր առաջ սաներիս կրկին անգամ ասում էի հետեյալ նախադասությունը ՝ մի քննադատեք մարդու հավատքն ու ուղղությունը, այ սեկտանտը նա է, ով քննադատում է ուրիշի հավատը։ Քանի որ Դուք(դե Ձեզ -ը եւ Դուք -ը միշտ մեծատառով, քանի որ չկա չարություն եւ անհարգանք Ձեր նկատմամբ, Դուք Ձեր իմացածն եք գրել), ի դեպ ինձ մոտ սովորում է նաեւ քահանայի դուստր, անուններ չտամ, որ այդ կիրթ մարդուն չհալածեք նմանատիպ նյութերով եւ մեղադրանքներով, քանի որ նրա դուստրը շատ խնդիրներ է լուծել իր ներսում։ Նրան խմբում էլ ճանաչում են։ Ձեր կոլեգա քահանան , ի տարբերություն Ձեզ, հասկացել է յոգայի խորը իմաստը եւ շատ լավ գիտի , որ ցանկացած քրիստոնեա իրավունք ունի ճիշտ սնվելու, ողնաշարը շտկելու, դեղորայքից ազատավելու, հոգու դաշտը մաքրելու… հոգի ասացի հարց ծագեց իմ մեջ։ Օրինակ անձամբ Դուք, քանի հոգու եք ազատագրել հոգեմեդ դեղերից… ուղղակի հետաքրիր է,քանի հոգու եք մարմին ոպ հոգի եք առողջացրել,քանի հոգու եք

անվճար ծառայում ու առավոտից երեկո անվճար էջ վարում օգտակար խորհորդներով, քանի հոգու եք հանել խորը դեպրեսիայից առանց քողարկելու խնդիրը, այլ նրանց բացատրելով իրենց ենթագիտակցության շերտերի խորը նստվածքների մասին։ Դուք ի՞ նչ գիտեք մանդալան ինչ է, մեդիտացիան ինչ է, որ Ձեզ իրավունք եք վետապահում հանրային քննարկումներ անել եւ համոզել մարդկանց , որ յոգան սատանայություն է։ Ի տարբերություն Ձեր ակնհայտ ագրեսիայի, ասեմ , որ շատ սաներ ունեմ հենց Ձեր ծանոթներն ու ընկերներն են, ովքեր ինձ մոտ իրենց հոգու խնդիրներ են լուծել։ Փոքր քաղաք է, միմյանց ճանաչում են բոլորը։ Ամոթ է նման անհիմն գրառումներ անել։ Այսքան ժամանակ ես ինձ թույլ չեմ տվել որեւէ քահանայի մասին վատը գրելու, սաներս էլ հո գիտեն, իսկ ով է արգելել եկեղեցի գնալ ու հավատալ, Դուք ի՞ նչ գիտեք իմ հավատի մասին, իմ ՔՐԻՍՏՈՍ ընկալման մասին, որ այդպես վստահ խոսում եմ ու փնովում։ Ձեր արարքը հոգեոր անձի արարք չէ, ոչ էլ պայքար հանուն հավատի, հավատի համար ագրեսիվ պոստ չեն գրում ու մարդուն կոչում սատանա, այլ իրենց սրտի ներսն են նայում ու փորձում գտնել խնդիրը սեփական անձի մեջ, առանց այլոց

քննադատելու։ Իսկ , թե ինչ եմ անում ես, ինչ «դիվային » ծիսակարգեր, դե դա ըստ Ձեր թույլ տվեք ասել նեղ, շատ նեղ աշխարհընկալման, միայն գիտեն այն մարդիկ, ովքեր բուժվել են ինձ մոտ անբուժելիից նույնից… համարեք սա մեծամտությում, վսսահ եմ կհամարեք, մի բամ էլ ավել։ Իսկ ես փաստեր եմ սիրում, մարդը՝ առաջ եւ հետո… Քահանայի այս նյութի տակ տեսա որոշ հետեւորդների հիացական քոմմենտները, ովքեր նույնիսկ շնորհակալական նամակներ են ինձ գրել, որ շատ խնդիրներ են լուծել միայն էջիս շնորհիվ, այդ հետեւորդներին կասեմ հետեւյալը։ Ես Ձեզ կեղծ չեմ համարում, համարում են ոչ կայուն ու անգիտելիք անձ։ Երբ մարդը տրամաբանել գիտի, նա երբեք չի շեղվի իր ճանապարհից։ Դուք Ձեր պոստում նշել եք, որ քրիստոնեությունը բիոդաշտ չի մաքրում, եւ այդ կետում բացահայտել երկու բան, որ նախ հստակ չգիտեք ինչ է բիոդաշտը, իսկ ինչը չգիտեք իրավունք չունեք դրա մասին խիսելու, եւ երկրորդ չգիտեք , որ ԱՂՈԹՔԸ ՄԱՔՐՈՒՄ Է ԲԻՈԴԱՇՏԸ…իսկ չէ , որ աղոթքը քրիստոնեության կարեւոր մասն է։ Ես ոչինչ չեմ ավելացնի, այդքանն է Ձեր գիտակցության չափը, Դուք այս պոստով մարդկանց ծանոթացրեցիք Ձեր անձի հետ, սիրում եմ նոր ծանոթյուններ։ Հաճելի էր Ձեզ ճանաչել ։ Իսկ այն սաներիս ու հետեւորդներին, ովքեր հստակ զգացել են օգնություն իմ էջից ու կրթօջախից ուղղակի կխնդրեմ այս նյութը տարածել, եւ գրել քոմմենտում այն խնդիրների մասին, որոնք լուծել են ինձ մոտ կրթվելով՝ թե ֆիզիկական պլանում , թե մտավոր , թե հոգեւոր։ Նախապես շնիրհակալություն բոլորին, ինչ խոսք նաեւ քահանային։ Կզարմանա՞ ք… որ շնորհակալ եմ, ասեմ ինչու եմ շնորհակալ, կհայտնվեն նաեւ մարդիկ քահանայի շորերով, ու կփորձեն քեզ ետ պահել յոգայից, առանց հասկանալու անգամ , որ ԼՈՒՅՍԸ ՄԵԿՆ Է, ՃԱՆԱՊԱՐՀ ԵՐԸ՝ ՏԱՐԲԵՐ։ Հուսամ Ձեր սիրտը մի գեղեցիկ օր կզգա այս ճշմարտությունը եւ այլեւ չի քննադատի եւ մարդուն, ով լավ բան է անում չի կոչի սատանա։ Աստված բոլորիս հետ։ Նա թող Ձեր սրտում շատ ապրի, եւ Դուք կսովորեք ավելի շատ սիրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: