Ոչինչները ոչինչ էլ մնում են…

ՈՉԻՆՉՆԵՐԸ ՈՉԻՆՉ ԷԼ ՄՆՈՒՄ ԵՆ

Ոմանք համոզված են որ իրենք աշխարհի կենտրոնն են,
որ այնքան էք արել մարդկանց համար, որ հիմա մարդիկ պիտի լուծեն իրենց պրոբլեմները:
Այս երևույթը ակտիվանում է պատերազմից և հեղափոխություններից հետո:
Բայց երբ դիտում ես կողքից՝ նրանք սովորական դավաճան են, որոնց կառնես երկու կոպեկով,քաղցր խոսքով,օգտագործելով նրա մեջ նստած նախանձը և անլիարժեքության բարդույթը:
Իսկ չեն առել ժամանակին,որովհետև նույնիսկ թշնամին լուրջ չի ընդունել նրանց ,կամ առել է և կոնսերվացրել,որ որդի պես ներսից քայքայեն,ընդ որում առանց հրահանգի, քայքայելու համար աշխարհի կենտրոնի ներքին բնույթը առավել քան բավարար է:

Սեփական և չհիմնավորված եսը միշտ հանգեցնում է կործանման և աշխարհի կենտրոնը շատ արագ վերադառնում է իր կոտրած տաշտակին:
Ոչինչները ոչինչ էլ մնում են անկախ ձևից և բովանդակությունից:
Ցավոք Հայաստանը և Վարչապետը ստիպված են անցնել նաև այս ,բարոյապես ծանր փուլը:
Աստված պահապան մեր ժողովրդին

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: