Ոչինչներ, դուք թուրքերին էլ անցաք. Արտակ Գալստյան

Նորից ազգադավ ճիվաղը հարձակվել է Աննա Հակոբյանի վրա:

Կրկին խեղաթյուրված է խոսքը, կրկին մանիպուլյացիայի առարկա է հայրենիքը, հողը և զինվորը:

Վարչապետը արդեն որերորդ անգամ իր բան ու գործը թողած, պաշտպանում է իր ընտանիքը ազգադավ տականքի հարձակումից:

Ավելորդ չեմ համարում հիշեցնել, ազգադավ ճիվաղներին, որ աշխարհի պատմության մեջ պատերազմում հաղթելու համար հակառակորդի կանանց և երեխաների վրա հարձակվելը բնորոշ է միմիայն թուրքերին:

Անրադառնամ Աննա Հակոբյանի խոսքերին,թեկուզ և խեղաթյուրված:

Կյանքի շնորհումը՝ ծննուդը դա Աստծո շնորհ է:

Պատահական չէ, որ բոլոր երկրների այդ թվում նաև ՀՀ Սահմանադրությամբ արձանագրված է, որ մարդը բարձրագույն արժեքը է:

Աննան չորս երեխաների մայր է:

Նրա համար, իմ մոր համար, տողերս կարդացող ցանկացած անձի մոր համար իր զավակը բարձրագույն արժեք է, իսկ նրա կյանքը գերագույն արժեք:

Միմիայն ավելի բարձր, հավաքական արժեքի պաշտպանության համար կարելի է ինչ որ մի տեղ զավակի կորուստը համարել ոչ թե արդարացված, այլ ծայրահեղ անհրաժտություն:

Դա էլ հայրենիքն է և մեր ժողովուրդը:

Աննայի խոսքը խեղաթյուրված ներկայացվել է այսպես՝ մեր զինվորները կռվել և զոհվել են ոչնչի համար:

Խեղաթյուրված խոսքի իրական իմաստին անրադարձել են շատերը, մեկնաբանեց նաև վարչապետը այդ պատճառով դրան չեմ անրադառնա:

Կանրադառնամ մեր զինվորների ոչնչի համար զոհվելու մանիպուլյացիային, բայց իմ բառերով, իմ մտքերով:

Այսպես ՝

Արցախյան գոյամարտի սկզբից մինչ օրս ազգի ընտրյալները զոհվում են հայրենի հողը պաշտպանելով:

Միևնույն ժամանակ ազգի տականքը և ոչինչը հարստանում և բարգավաճում է թիկունքում:

Ամեն անգամ ազգի տականքը և ոչինչը երբ զգում է, որ կարող է կորցնել իր թալանածը կամ կռիվ է սադրում կամ պատերազմ սկսելու մանիպուլյացիա է կազմակերպում:

Քառօրյայի ժամանակ 800 հեկտար հող կորցրեցինք, 12 արյունով գրաված դիրք, 100-ից ավել զոհ, որովհետև ազգի տականքը և ոչինչը լափել էր երկիրը, բանակի վառելիքը, սպառազինությունը, ուտելիքը ավելին մենակ թողեց զինվորին:

Ազգի ընտրյալները զոհվում են սահմանին, իսկ ազգի տականքը և ոչինչը առանձնատուն կառուցում Մոնումենտում, բիզնեսներ դնում արտերկրում և հաշիվներ բացում օֆշորներում:

Ես չգիտեմ դուք ինչպես, բայց ես Աննա Հակոբյանի խոսքի ոչինչը հենց այսպես եմ հասկանում:

Այո մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի հարստացման և հաճույքի, և այդ ոչինչը 30 տարի Հայաստանը թալանած և խոշտանգած հայի տականքն է, որը մինչ օրս չի հանգստանում:

Չլիներ այդ ազգի ոչինչը,վաղուց պատերազմը դադարած կլիներ և մայրերը այդ ոչինչների պատճառով զավակ չէին կորցնի:

Միայն այս ազգադավ տականքի և ոչինչների մտքով կանցներ, մանիպուլյացիայի ենթարկել մեր զինվորների մահը և փորձել այն դարձնել անիմաստ:

Ոչինչներ, դուք թուրքերին էլ անցաք:

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: