«Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝ կյանք ես տվել ինձ…». Քրիստինե Պեպելյանի հուզիչ գրառումը իր 40 օրական փոքրիկի վերաբերյալ

Քրիստինե Պեպելյանը իր Ինստագրամի էջում տեղադրել է որդու մկրտության արարողությունից լուսանկարներ:

«Ընդամենը 40 օր է որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին…
Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել…..միշտ ներել!!!

Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ:
Քեզ գրկում եմ ու համոզվում!!!

Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝կյանք ես տվել ինձ»,-գրել է նորաթուխ մայրիկը:

Понравилась статья? Поделиться с друзьями: