Ոչ մի պարագայում, ոչ մի պետության ներկայացուցիչ իրավունք չունի ՀՀ քաղաքացուն կամ պաշտոնյային վիրավորելու

Տարօրինակ զուգադիպությամբ անցած տարի այս օրը Հայաստան ժամանած ՌԴ դումայի պատգամավորները ՀՀ ԱԺ-ում փորձում էին վիրավորել Փաշինյանին ու փողոցում հավաքված ժողովրդի շարժումը համեմատում էին Մայդանի հետ:

Իսկ Հերմինե Նաղդալյանը ու Հայկ Բաբուխանյանը ամեն գնով աջակցում էին ռուս պատգամավորներին: Երևի պետության մասին մտածելով նրանց դուր էր գալիս, երբ ռուսները վիրավորում էին Հայաստանի քաղաքացիներին:

Շնորհակալ ենք Էդմոն Մարուքյանից ու Նաիրա Զոհրաբյանից, որ գոնե իրենք հակաճառում էին ու ազգովի խայտառակ չէինք լինում ամբողջ աշխարհի առջև:

Ոչ մի պարագայում, ոչ մի պետության ներկայացուցիչ իրավունք չունի ՀՀ քաղաքացուն կամ պաշտոնյային վիրավորելու՝ անկախ քաղաքական հայացքներից, պետության մասին մտածող ցանկացած անձ, պետք է մինչև վերջ պաշտպանի, թեկուզ իրեն ընդդիմադիր քաղաքական գործչին: