Ոչ մի քաղաք, նույնիսկ պետություն չի կարող առաջ գնալ այնպես, որ բոլոր բնակիչների սրտով լինի

Ոչ մի քաղաք, նույնիսկ պետություն չի կարող առաջ գնալ այնպես, որ բոլոր բնակիչների սրտով լինի:

Ցանկացած կատարվող քայլին միշտ մի քանի հոգի դեմ կլինեն, մի քանի հոգի կողմ կլինեն, մի քանի հոգու համար ընդհանրապես անհետաքրքիր կլինի ու այդպես շարունակ:

Հիմա մեր պետությունը ընկելա մի գծր վրա, որ ինչ էլ անեն մեկա բողոքողների հսկա բանակ ոտքիա կանգնելու: Փողոցը մաքրում են ապօրինի առևտրականներից՝ դժգոհություններ կա, որոշ մասը իհարկե տեղին: Սրճարանների հետ օրենքի տառին համապատասխան խզում են պայմանագրերը, որպեսզի կանաչ տարածություն ավելացնեն՝ բողոքներ, գործազրկություն, բիզնեսին հարված, էլի ինչ-որ տեղ ճիշտ կամ սխալ մոտեցումներ: Հանցագործ կամ կասկածյալ են դատում, օրենքով հասանելիք փաստաբանին են հայհոյում:

Մի խոսքով, ոչ մեկ ձեզ չէր խոստացել, որ պետություն կառուցելը հեշտ գործ է ու շատերդ ժամանակին ընտրեցիք այս ճանապարհը: Այդ իսկ պատճառով իրար օգնելով, իրար խորհուրդ տալով, իրարից բողոքելով ու պահանջելով պետքա մի բան անել: Իսկ այդ ամենը դեպի ուր կտանի ՝ ժամանակը ցույց կտա:

Հ.Գ. Չմեռնեմ , Օպերայի կանաչ տարածությունները տեսնեմ, սրճարաններ մեկա խելքից դուրս կա, ոչ մեկ գործազուրկ չի մնա, սրճարանի տերերն էլ մի այլ վայրում կհարմարվեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: