«Ոչ ոք Վարչապետի վարկանիշին այդպիսի հարված չի հասցրել, որքան իր թիմը, իր գործունեությամբ և առանց գիտակցելու արտահայտվելով». Արտակ Գալստյան

ՄԻ՞ԹԵ ՉԷ՞Ք ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐ Ե՞ԹԵ ՉԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՁԵԶ ՈՒՂՂԱԿԻ ԿՏՐՈՐԵՆ

Եթե մինչ այս Վարչապետին փորձում էին վարկաբեկել նախկին ռեժիմի ներկայացուցիչները, ապա այժմ այդ գործին լծվել է նրա հարազատ թիմը:
Ե՞թե մինչ այս ինքս ինձ համոզում էի,որ երիտասարդ են և անփորձ,և այդ պատճառով է այս վիճակը, ապա այժմ սկսում եմ համոզվել, որ ոչ, ընդանում է պլանավորված գործնթաց,,Վարչապետին ամեն գնով վարկաբեկելու և ոչ ավել, ոչ պակաս իր թիմի կողմից:
Այսպես՝
-Պարգևավճարներ
-Թռչող Կոկորդիլոսներ
-Հիմնի փոփոխություն
-Դրոշի փոփոխություն
-Վիզսա բռնվել
-Տաքսին է սպասում և այլն
Հիմա էլ հասանք Գևորգ Կոստանյանը փայլուն իրավաբան և հայրենիքի ծառա:
Վսահաբար կասեմ հետևյալը՝
Ոչ մի նախկին ռեժիմի ներկայացուցիչ իր ելույթով, ոչ մի ֆեյք իր հաչոցով և կողծ տեղեկատվությամբ Վարչապետի վարկանիշին այդպիսի հարված չի հասցրել, որքան իր թիմը, իր գործունեությամբ և առանց գիտակցելու արտահայտվելով:
Մոտս այնպիսի մի տպավորություն է ,որ Վարչապետի թիմին այսօր խանգարում է հենց Վարչապետը:
Հավանաբար միայն Վարչապետն է նրանց խանգարում լիարժեք ինտեգրվել նախկին ռեժիմի արատավոր ավանդույթներին,իրենց էլիտա և սպիտակ մարդ զգալու անհագ ցանկությանը:
Այլ տրամաբանություն,Վարչապետի թիմի գործողություններում գոնե ես չեմ կարողանում գտնել:
Այս պարագայում,եթե ժողովուրդը ցանկանում է պաշտպանել իր Վարչապետին,ապա առաջին հերթին պետք է պաշտպանի իր թիմից:
Ժողովրդի գործողություններից՝
Վարչապետի թիմը,պետք է հստակ հասկանա մի բան,որ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի ՀՀ Վարչապետ,ապա նրա տեղը միանշանակ չի կարող զբաղեցնել ՔՊ այլ անդամ:
Որ այսօր դավելով Վարչապետի դեմ,իրենք դավում են հենց իրենք իրենց դեմ:
Որ եթե Փաշինյանը չլինի Վարչապետ ,ապա իրենց ուղղակի կտրորեն,իսկ ժողովրդի համար կդառնան Քոչարյանից,Սարգսյանից,Մանվելից ավելի ատելի և մերժված սուբյեկտ:
Ամփոփեմ՝
Ե՞թե Աստված չանի մի օր վերը նշվածը իրականանա,ապա ասեմ ձեզ,Փաշինյանը կվերադառնա իր նախկին գործունեությանը և կրկին կմնա անհատ:
Փաշինյանը Փաշինյան է,կլինի Վարչապետ թ՞ե ոչ:
Սա պարոնայք արդեն տեսակի խնդիր է,այստեղ ոչինչ այլևս դուք չէք կարող անել:
Ի՞սկ դուք:
Մտածել է՞ք ինչ կլինի ձեր հետ:
Խորհուրդս բարեկամական:
Մի կտրեք այն բունը,որի ճյուղի վրա բախտի քմհաճույքով հայտնվել էք,անկախ ձեր կամքից:

Ֆեյսբուք՝ Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: