Որքան էլ կան շրջանակներ, որոնք տարբեր ուղիղ կամ անուղղակի ձեւերով փորձել ու փորձելու են սիստեմատիկորեն «թիրախավորել» Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունն ընդհուպ հասարակական տրամադրությունների մակարդակով, միեւնույն է, Հայաստանի համար․․․

Վարուժան Ներսիսյանը, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան էր, նշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան: Երկար

ժամանակ թափուր մնացած կարեւորագույն դիվանագիտական ուղղությամբ այս նշանակումը կարծում եմ ողջունելի է, ոչ միայն բուն նշանակման, այլ նաեւ կոնկրետ կադրի առումով:
Որքան էլ կան շրջանակներ, որոնք տարբեր ուղիղ կամ անուղղակի ձեւերով փորձել ու փորձելու են սիստեմատիկորեն «թիրախավորել» Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունն ընդհուպ հասարակական տրամադրությունների մակարդակով, միեւնույն է, Հայաստանի համար այդ ուղղությունը պետք է լինի հիմնարարներից մեկը: Ընդ որում, այդ ուղղությամբ թիրախների գեներացմանը անհասկանալի շարժառիթով, կամա, թե ակամա, բայց փաստորեն նպաստեց նաեւ արտգործնախարարի նախկին տեղակալ Շավարշ

Քոչարյանը, պատերազմի օրերի իր հայտնի հայտարարությամբ՝ ՄԱԿ ԱԽ նիստի եւ հայտարարության վետոյի վերաբերյալ: Քոչարյանը իր հայտարարությամբ բոլորիս գցեց մոլորության, եւ դրանից բխող մի շարք ոչ ճշգրիտ դիտարկումների մեջ, կապված թե Բրիտանիայի, թե Չինաստանի, թե ընդհանրապես այդ նիստի հետ: Այն դեպքում, երբ, ինչպես հայտնել են լավատեղյակ աղբյուրները՝ ի դեպ ոչ Հայաստանից, բուն իրողությունը մեղմ ասած եղել է զգալիորեն այլ եւ վետո ըստ էության չի կիրառել եւ ոչ մի մշտական անդամ, իսկ հայտարարությունը չի ընդունվել բոլորովին այլ պատճառներով, որոնց մասին գուցե հնարավոր է ծավալվել այլ առիթով:

,Մեծ Բրիտանիայում նոր դեսպանին մաղթենք արդյունավետ աշխատանք, շատ կարեւոր այդ ուղղությամբ:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: