«Որ ավելի լավ պատկերացնեք, թե ինչ վիճակում է հայոց փառապանծ լրագրությունը, միայն մեկ թարմ օրինակ». Լիզա ճաղարյան

Լրագրող Լիզա ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Որ ավելի լավ պատկերացնեք, թե ինչ վիճակում է հայոց փառապանծ լրագրությունը, միայն մեկ թարմ օրինակ. կայքերից մեկը հերթական բլթոցն է գրել, ավելի պարզ՝ չճշտված լուր ՀՔԾ պետի մասին։

Քանի որ բլթոց է, վերնագրի բառերից մեկի վրա հարցական նշան է դրել, իբր՝ այ էսքան լավն ենք մենք, պրոֆեսիոնալ ենք բա՛։ Էս բլթոցը արտատպել են այն բոլոր կայքերը, որոնք վամպիրի նման սնվում են այլ կայքերի երակներից մաղձ ու թարախ խմելով։ Սրանց գործն էդ է. էստեղից-էնտեղից լուր են թռցնում, հետո ճամփին հարցական նշանը «ձեռքներից» ընկնում է, ու բլթոցը դառնում է «ճշտված» լուր։
Եվ սա կոչվում է լրագրություն, եւ այսպես քաղցկեղի նման իրենց մետաստազներն են տարածում անպատասխանատու, անբարոյական, ստախոս, լկտի, անգրագետ լրագրաոհմակները, ու մեկ էլ տեսնում ես՝ սկսել ես զզվել քո ոչ բարով մասնագիտությունից։

Понравилась статья? Поделиться с друзьями: