«Ուժեղ է այն իշխանությունը և պաշտոնյան, ով ընունում է սեփական սխալները, այլ ոչ թե դրանք քողարկելու համար ինչ-որ անտրամաբանական պատմություն հորինում…». Գագիկ Համբարյան

Իներցիայով գյոռմամիշները և չտեսները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ամեն ինչ անում են իրենց իշխանության բերած անձին խայտառակելու համար…
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մեկնաբանելով «ՔՊ»-ական մարզպետների ինքնապարգևատրման անընդունելի փաստն այլ բան չկարողանալով այդ րոպեին հնարել ասել է.»Մարզպետներն իներցիայով են պարգևատրումներ արել…»
Ստացվում է,որ տիկին Նազարյանն ընդունում է այն,որ իր հարազատ կուսակից պաշտոնյաները ընդօրինակել են նախորդ իշխանությունների ամենավատ կողմերը՝ պետբյուջեի հաշվին հարստանալը…

Դրա համար էլ,ըստ Նազարյանի,իր չտես և գյոռմամիշ ընկերները 3-ից 8 ամիս ղեկավարելով որոշ մարզեր իրենք իրենց պարգևատրել են ու դրան գումարած էլ պարգևատրել են իրենց հետ մարզպետարաններ բերածներին…Տիկին Նազարյանը չի հասկանում,որ նախորդ վարչակարգը կորցրեց իշխանությունը հենց այն պատճառով,որ իներցիայով թալանում և բեսպրեդելությամբ էր զբաղվում…Հիմա հարց տիկին ԱԺ փոխնախագահին.»Ինչո՞վ եք դուք տարբերվում նախորդներից,եթե իներցիայով գրպանում եք պետական բյուջեն…» Ամոթ է,երբ 3-ից 8 ամիս աշխատած պաշտոնյան իրեն,այսպես կոչված,13-րդ աշխատավարձ է սահմանում,իսկ կոկորդիլոսաբույծ մարզպետն էլ իր ախորժակը բավարարելու համար օրենք է խախտում և իրեն պարգևատրում է մեկ ամսվա աշխատավարձից ավելի…

Ուժեղ է այն իշխանությունը և պաշտոնյան,ով ընունում է սեփական սխալները,այլ ոչ թե դրանք քողարկելու համար ինչ-որ անտրամաբանական պատմություն հորինում…
Շատ լավ կլինի,որ տիկին Նազարյանի կուսակից ընկերները իներցիայով հետ վերադարձնեն պետբյուջեից ստացած պարգևավճարների գումարները և ներողություն խնդրեն այն ժողովրդից,որի շնորհիվ եկել են իշխանության…Իսկ այդպես շատ երազած պարգևավճարների մասին մտածեն,երբ կաշխատեն 1 տարի…

Понравилась статья? Поделиться с друзьями: