Ուկրաինացի լրագրող Նադիա Բազիվը ներողություն է խնդրել Ադրբեջանից, որ այցելել է Արցախ ու նաև խնդրել է իրեն թույլատրեն այցելել Ադրբեջան

Օտարներին Արցախ տանելուց առաջ ավելի լավ կլինի, որ նորմալ բացատրական աշխատանքներ տարվեն, որպեսզի հյուրը գիտակցի, թե ուր է գնում ու դրանից հետո ինչ կարող է լինել իր հետ։

Այս դեպքում պետք է գիտակցել, որ ավելի լավ է քիչ քանակով անձիք այցելեն Արցախ, բայց նրանք լինեն խելացի ու գիտակից մասնագետներ, քան ով հասնի լցվի Արցախ, որ հետո անունը դնենք՝ սա եկավ, նա եկավ և այլն։

Ուկրաինացի լրագրող Նադիա Բազիվը ներողություն է խնդրել Ադրբեջանից, որ այցելել է Արցախ ու նաև խնդրել է իրեն թույլատրեն այցելել Ադրբեջանը։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հաշվի առնելով ուկրաինացի լրագրողի խնդրանքը նրան հեռացրել է ադրբեջանական «սև ցուցակից» և բացել է նրա մուտքը դեպի իրենց պետություն։

Ադրբեջանը իր «սև ցուցակում» է ներառում բոլոր այն անձանց, ովքեր այցելում են Արցախ, սակայն նրանց կողմից ներողության հայտնելու դեպքում նրանք հեռացվում են այդ ցուցակից։

Իհարկե հանդիպում են որոշ մարդիկ, ովքեր Արցախից հեռանալուց հետո սկսում են ընկնել ադրբեջանցիների ոտքերը, թե իբր իրենք չեն իմացել, թե ուր են գնում։ Այդ պատճառով կարելի է նույնիսկ հատուկ թուղթ ստորագրել տալ, որտեղ նշված կլինի, որ անձը ծանոթացել է Արցախ կատարած իր այցի հետագա զարգացումների մասին։

Թե չէ , օտար լեզվով խոսող ենք տեսնում, միանգամից թևից բռնում տանում ենք Արցախ։

Понравилась статья? Поделиться с друзьями: