Ուշադրություն եղանակը առաջիկա օրերին, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ահա թե որ տարածքներում

Հուլիսի 2-7-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում

սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր, հուլիսի 3-ին, 7-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 3-ին, 6-ին և 7-ին՝ կեսօրից հետո սպասվում են

կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի և 4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-7-ի ցերեկը նույնքան կնվազի։ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: