ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Վանաձորում կորել է 12-ամյա Արթուրը (լուսանար, տեսանյութ)

2006 թվականին ծնված Արթուր Գառնիկի Մարտիրոսյանը Վանաձորի Մարգարյան 1 հասցեից Նոյեմբերի 6-ին ժամը 19:00-ին դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

Երեխան տառապում է աուտիզմով: Ամեն ինչի հանդեպ անտարբեր է, բայց հնարավոր է կոնֆետ դրված լինի, արագ վերցնի: Ոչ մի հարցի չի պատասխանում, միայն հաճախ ասում է՝ «Ալլան ուր ա» (Ալլան մայրն է): Երբ հետը խոսում են, նա սկսում է լաց լինել, թռչկոտել կամ գոռալ:

Տնից դուրս է եկել հողաթափերով, հագին ունի կապույտ ջինս, կարմիր ժիլետ: Ճակատին ընկածի հետք կա՝ դեպի մազերը: Դիմացի ատամները փչացած են: Նիհար, սևուկ երեխա է, ունի վախի զգացողություն:

Երեխային տեսնողներին խնդրում ենք զանգել Ոստիկանության մոտակա կամ Տարոնի բաժին:

Понравилась статья? Поделиться с друзьями: