ՈՒրախ եղեք, որ մարդիկ կարողանում են իրենց պահանջներով ազդեն կառավարության վրա, որ բոլորի համար լավ լինի

Փաշինյանի ու ՊԵԿ նախագահի հանդիպման արդյունքում իջնում է ՀԴՄ սարքերի գինը 160․000 դրամից դառնալով 60․000 դրամ։

Ինձ սենց մի բան էր պետք, որ համեմատությունս ավելի պատկերավոր լինի։

Հիմա այս լուրը կարդալուց հետո որոշ անլեզուներ այնպես են ուրախացել, որ կարծես նման որոշումները պետական ապառատը ինքն իրենով է կատարել ու լավություն է արել ժողովրդին։

Իրականում ոչ մի փոփոխություն չէր լինի, եթե մարդիկ չբողոքեին ու իրենց դժգոհությունները չհայտնեին։ Իսկ այդ ընթացքում, այն անձիք, ովքեր երբեք սեփական կարծիք չեն ունեցել, շարունակում էին սրբադասման արարողությունը ու իրենց ֆիրմային արտահայտությունով հարձակվում էին բողոքող քաղաքացիների ու գործարարների վրա, թե բա՝ ինչա՞ եղել 160 հազար վճարեք, թողեք աշխատեն։ Հիմա , որ ՀԴՄ-ի գինը իջացրել են, սրանք դրել հպարատանում են, մոռացել էին, որ անուն էին դնում բողոքողներին։
Սա թող բոլոր անուղեղների համար դաս լինի, որ վերջապես հասկանան, որ պետությունը կառուցվում է բացառապես պահանջատեր ու պայքարող քաղաքացիների հաշվին, ովքեր տեղին կարողանում են քննադատել ցանկացած սխալ որոշում, որի արդյունքում կառավարությունը փորձում է շտկել իր սխալները։ Թե չէ, որ ձեր նմաններին մնա դուք գլուխներդ կախ ապրելու եք, վերջում հենց հերթը հասնի ձեզ ճնշելուն սկսելու եք հայհոյել ու լավագույն դեպքում փախնել երկրից։

Նենց որ, թողեք տեղին քննադատեն, որ թողեն աշխատեն։ Հլը մի հատ էլ ուրախ եղեք, որ մարդիկ կարողանում են իրենց պահանջներով ազդեն կառավարության վրա, որ բոլորի համար լավ լինի։ Հույս ունեմ կառավարությունը հետագայում ևս կշարունակի լսել նորմալ քննադատությունները ու պահանջները։

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան

Понравилась статья? Поделиться с друзьями: