Դուք եք միայն կատարում բարդագույն վիրահատություն, վիրահատական հսկողություն, հարյուրավոր խորհրդատվություններ: Այսպիսի ժամանակային առումով ծանրաբեռնված մարդը ինչպե՞ս կարող էր ներքաշվել կեղտոտ քաղաքական խաղերի մեջ

ՀՀ քաղաքացու առողջությունը համարելով գերակա շահ, շահարկելով Ձեր կատարած աշխատանքները, նշելով որ Ձեր կա լանքի տակ

գտնվելու մեկ ամսվա կտրվածքով տուժել է քաղաքացին, քանի որ Դուք եք միայն կատարում բարդագույն վիրահատություն, վիրահատական հսկողություն, հարյուրավոր խորհրդատվություններ: Այսպիսի ժամանակային առումով ծանրաբեռնված մարդը ինչպե՞ս կարող էր ներքաշվել կեղտոտ քաղաքական խաղերի մեջ: Բա հիմա ո՞վ է փրկելու քաղաքացիների կյանքը, եթե պատգամավորական մանդատ եք վերցնում: Դուք չարաշահել եք Ձեր պաշտոնը, ստիպել եք Ձեր թրի տակով անցնեն ողջ ենթակա անձնակազմին, պարտադրում էիք ընտրեն Հայաստան դաշինքի՞ն: Դուք կամակատար լինելով, այդ մարդկանց էլ դարձրիք Ձեր կամակատարը, գիտենալով հանդերձ , որ պաշտոնը չարաշահելու դեպքում կենթարկվեք քրեական պատասխանատվության: Անուն հանած « Իզմիրյան» կամ «փողի թալան» կամ «հարուստների» բժշկական կենտրոնը մի թեթև թափ տան, կբացահայտեն ձեր

գործելաոճն ու մեթոդաբանությունը: Հիվանդը, կամ հիվանդատերը վստահելով Ձեզ ամենաթանկը՛ առողջությունը, իրականում կլորիկ գումար է ծախսում, պասերով հայտնվում շղթայական ծուղակում, արդյունքում փոշմանած, չբուժված հեռանում: Դա ապացուցել չի լինում, որովհետև բժիշկը միշտ կարողանում է արդարանալ, մեղավորն էլ հիվանդն է լինում: Կյանքը բումերանգ է; Զգույշ եղեք չհայտնվեք պասերով քաղաքական շղթայական ծուղակում: Դուք կարող էիք Ձեր պատիվը բարձր դասել ամեն ինչից, մնալ որպես հայտնի պրոֆեսոր, այլ ոչ թե տեղ զբաղեցնել հանցագործների շարքերում: Որպես պատգամավոր ո՞նց հավատա Ձեզ ժողովուրդը , եթե մուտք եք գործելու Աժ արդեն իսկ Ձեր արարքով դեմ օրենքի Երկիր դառնալուն: Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով Դուք մեղավոր չեք, բայց հակառակ դեպքում պետք է պատասխան տաք:

Վիգեն Ծատրյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: