Չե՞ք ուզում վարակվել՝ հետևեք բժշկ՝ Վարդգես Դավթյանի խորհուրդին և կմոռանաք բոլոր վիրուսների մասին

Չե՞ք ուզում վարակվել՝ հետևեք Հայազգի հայտնի բժշկ՝ Վարդգես Դավթյանի խորհուրդին և մոռացեք բոլոր վիրուսների մասին

Ամերիկահայ բժիշկ՝ Վարդգես Դավթյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու առանձնացրել է ութ կետ, որոնց հետևելով դուք չեք հիվանդանա։

Քանի որ օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսային շատ հիվանդությունների առաջացման մեջ շատ Կարևոր դեր է խաղում մրսածությունը, հարկ եմ համարում խորհուրդ տալ (մեկուսանալու, ձեռքերը լվանալու ու դիմակ գործածելու մասին հորդորներից բացի իհարկե) առաջին հերթին խուսափել մրսելուց, մարմինը սառեցնելուց:

Դրա համար պետք է հետևել այս խորհուրդներին. 1. Հրաժարվեք սեզոնին առավոտյան լողանալու ու գլխաբաց դուրս գալու լոթիանա սովորույթից: Անպայման գլխարկ դրեք, շարֆ կապեք:

2. Հրաժարվեք թելով տրուսիկի վրա կիսամուշտակ հագնել — պտտելու պրակտիկայից: Կարևորը չմրսելն է. ոչ ոք չի իմանում տակից բիքինի եք հագել, թե նանի անդրավարտիք: 3. Խուսափեք անկապ խմելու եւ անծանոթ կանանց հետ այստեղ — այնտեղ գիշերելու հեռանկարից: Եթե թոքաբորբով պրծնեք, լավ է…

4. Հրաժարվեք ցրտին մեքենա վարելու ժամանակ ապակին իջեցրած, կուռը հանած սիգարեթ ծխելու սովորույթից: 5. Շուտ-շուտ տաք թեյ խմեք. ալկոհոլը միշտ չէ, որ բալասան է: 6. Եթե փոքր-ինչ քրտնել եք, միանգամայն շորերը փոխեք. մի ասեք — ,,ոչինչ կդիմանամ,, — Զոյա Կոսմոդեմյանսկայան չեք: 7. Գուլպաները շուտ-շուտ փոխեք. հներն ընդհանուր զամբյուղի մեջ մի նետեք, որ տնեցիք այդ գուլպաների հոտից չխենթանան: 8. Եվ այլն:

Понравилась статья? Поделиться с друзьями: