Չեմ դադարելու իմ ամբողջ ներուժով սատարել իշխանություններին՝ համենայնդեպս այնքան, ինչքան կպահանջվի վերջին մնացորդները մաքրելուն…Սամսոն Գրիգորյանի դիպուկ գրառումը

Սամսոն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


Սահմանադրությունն են բռ նաբ արում… Որը՞, էն որ 30 տարի երկիրը բռ նաբ արելու համար էր գրա՞ծ, էն որ թոշակառուների փողերը գողացողները, երկրաշարժից տուժածների տների փողերը լափածները և այդ մարդկանց առ այսօր դոմիկներում պահածները,

էն որ բանակի փողերը լափածները ու բանակը թուլացրածները, էն որ ոստիկանությունը անողնաշար կառույց սարլածներճ, էն որ օրը մեջ մեկին կյանքից հեռացրած կամ հաշմանդամ դարձրածները, էն որ երկրի կեսը ռուսական օլիգարխիային նվիրածներն էին գրե՞լ (այս թվարկումը ամբողջական ներկայացնելու համար 100 էջն էլ չի հերիքի)։

Ավելին՝ հեղափոխության գաղափարն իր տրամաբանական ավարտին կհասցվեր, երբ այդ մարդիկ հրապարակում ժողովրդի դատաստանին կարժանանային։ Ներկա իշխանության անգամ անընդունելի բարության և փափկության շնորհիվ են միայն այսօր դատական հետապնդման արժանանում։ Մի՛ մոռացեք, իրենք ընտրությունների մեջ չեն պարտվել, իրենք իշխանությունն ինքնակամ չեն

հանձնել։ Մենք՝ տարիներով կեղեքված և քայքայված ժողովուրդս, այն խլել ենք հանց ագործ տարրերից։ Եվ մենք՝ խլողներս, այսօր մեր ընտրած իշխանավորներից պահանջում ենք առավել կոպիտ ու դա ժան վերաբերվել իրենց, ավելի մեծ ցա սումով նրանց ազատությունը, սեփականությունը, արժանապատվությունը ոտնահարել, քանի որ դավաճանն ու թալանչին միայն իրավունք ունեն

կալանավորված ու ունեզրկված լինելու։ Պարոնայք <<ընդդիմադիրներ>>, հարցադրումս ձեզ է ուղղված։ Մի՞թե ակներև չէ, թե ինչ նպատակներ է հետա պնդում օլիգարխիան ու նախկին կոռուպցիոներները, մի՞թե չեք նկատել որ համաճարակը և դրա հետևանքով առաջացած դժգոհության որոշ ալիքները որոշել էին օգտագործել ռևանշի նպատակով։ Ուժերի վերակազմավորում էին կազմակերպել, թիմեր էին հավաքում, գրպանի դատավորներ և ակտիվիստներ էին գնում։ Աներկբա կարելի է պնդել, որ եթե

անգամ ներկա իշխանությունը չհասնի ձեր սիրելիների ազատազարկմանն և բարոյական ոչնչացմանը, կկորցնի ժողովրդի վստահությունը ու կբռնի մերժվածների ճանապարհը։ Այնպես որ, համոզված եղեք՝ նրանք կատարում են հեղափոխություն կատարած ժողովրդի հրամանը և պահանջը, այլընտրանք չունեն։ Դուք ունեք, կարող եք շարունակել երկու տիրոջ ծառա խաղալու ձեր դերը։ Ձեզ դրա համար ոչ ոք չի մեղադրի, ձերը դա է։

ՀԳ. Իմ իսկապես շատ հարգելի այն ընկերներիս համար, ովքեր չեն սատարում այս կառավարությանը. ժող այնպես չէ, որ իմ բոլոր ակընկալիքներն իրականացել են, այնպես չէ, որ արդեն մեր երազանքների երկիրն ունենք, սակայն այնպես էլ չէ, որ չենք ունենալու, ու հաստատ նախկինի վերադարձը չի կարող ընդունելի լինել յուրաքանչյուր քիչ թե շատ հայրենիքը սիրող անձի համար։ Այնպես որ չեմ դադարելու իմ ամբողջ ներուժով սատարել իշխանություններին՝ համենայնդեպս այնքան, ինչքան կպահանջվի վերջին մնացորդները մաքրելուն։ Դրանից հետո՝ Աստված առաջ…

Понравилась статья? Поделиться с друзьями: