«Չորս երխաների հայր ՀՀ Վարչապետը, մարդ որի անձնազոհության շնորհիվ տեղի ունեցավ հեղափոխությունը՝ հրաժարվեց պարգևավճարից, մի՞թե իր թիմի և ՀՀԿ ից մնացած տզրուկների համար դա ազդակ կամ օրինակ չէ՞ր». Արտակ Գալստյան

ՍԱ ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱԾ ԷՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԻՐ ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ

Նախարարները, իրենց քարտուղարուհիները, սիրուհիները և մտերիմները, ԱԺ պատգամավորները եթե մի քիչ բարոյականություն ունենային, ապա կհրաժարվեին պարգևավճարներից հոգուտ երկրի սահմանը 20 տարի, իրենց կյանքի գնով պահած այս Սպաների։
Այսօր Սպաները մնացել են անտուն, ցուցարարների մոտ դժգոհություն է առաջացել մեր Վարչապետի նկատմամբ միայն նրա համար, որ նորաթուխ պաշտոնյաները չկարողացան դիմակայել ՀՀԿ ական գայթակղիչ ավանդույթներին։
Սա արդեն սաբոտաժ չէր Վարչապետի դեմ։
Սա թիկունքից հարված էր Վարչապետին հենց իր թիմի կողմից։
Սա հեղափոխության արժեքների ուղղակի դավաճանություն էր։
Չորս երխաների հայր ՀՀ Վարչապետը, մարդ որի անձնազոհության շնորհիվ տեղի ունեցավ հեղափոխությունը՝ հրաժարվեց պարգևավճարից, մի՞թե իր թիմի և ՀՀԿ ից մնացած տզրուկների համար դա ազդակ կամ օրինակ չէ՞ր։
Ամփոփենք՝
Ե՞թե խելքի չգաք
Չհարգեք և չխոնարհվեք ձեր ճղճիմ գոյությունը իրենց կյանքի գնով ապահոված ԶԻՆՎՈՐԻ դիմաց,ապա շատ շուտով ստիպված կլինեք ծնկի գալ թուրքի առաջ։
Չնայած ո՞ւմ և ի՞նչ ենք բացատրում։
Արտակ Գալստյան
Սուսաննա Սարգսյան

Понравилась статья? Поделиться с друзьями: