Պատրաստում ենք սուջուխ՝ տնային պայմաններում

Ինչպե՞ս տան պայմաններում պատրաստել որակյալ և համեղ սուջուխ․ բաղադրատոմս

Բաղադրամասեր

    • 10 կգ տավարի մսին (առանց ոսկորների)
    • 250 գ աղ,
    • 10 կգ բորակ (սելիտրայի),
    • 100 գ կարմիր տաքդեղ,
    • 150 գ սխտոր,

    • 1 գ դարչին,
    • 2 գ հիլ
    • Պատրաստման եղանակը
    • Տավարի սուկին, մեջքամասի հաստ կամ բարակ կողմի փափկամիսը , ինչպես և ազդրի վերևի մասի և ներսի միսը լվանալ և կտրտել 30 սմ երկարության, 12 սմ լայնության և 6 սմ հաստության կտորների: Մսի կտորները շարքով դարսել տաշտի մեջ, վրան ցանել աղի և բորակի (սելիտրայի) խառնուրդ, շորով ծածկել և երկու օր այդպես թողնել

      Հասած միսը թեթևակի լվանալ սառը ջրով և փայտե ցանցի վրա, այնուհետև մանր կտրտել, մսաղացով աղալ, փոխադրել տաշտը, ավելացնել մանր սխտոր, աղացած կարմիր տաքդեղ, դարչին, հիլ, լավ խառնել, շորով ծածկել և հասունանալու համար այդպես թողնել 2-3 ժամ:


      Խոշոր եղջերավոր անասունի աղիքները լավ լվանալ, կտրտել 40 սմ երկարությամր կտորների, մի ծայրը թելով կապել, լցնել պատրաստած խճողակը և թելով կապել երկրորդ ծայրը: Թեթևակի ծռելով պայտաձև դարձնել և ծայրերն իրար հետ կապել:

      Պատրաստած սուջուխը դնել սեղանին, ծածկել նոսր գործված կտորով, վրայից դնել տախտակ, իսկ դրա վրա՝ քար և 3 օր այդպես թողնել, իսկ հետո կախել հով, ստվերով և լավ քամհարվող տեղում: 10-15 օր անց սուջուխն ամրանում է:

      Նյութի աղբյուրը՝ blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: