Պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմում է 2 մլրդ 062 մլն 426 հազար 795 ՀՀ դրամ

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2018թ․ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։

Գլխավոր դատախազության լրատվական ծառայության փոխնցմամբ, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների կողմից իրականացվել է 391 ուսումնասիրություն, որոնցից 287 դեպքում կամ 73 տոկոսի պարագայում արձանագրվել են խախտումներ:

Պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմում է 2 մլրդ 062 մլն 426 հազար 795 ՀՀ դրամ: 2017-ի ընթացքում պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1.805.202.342 դրամ: 2018թ. ընթացքում վերականգնվել է 679.995.540 դրամը, որը 2.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից (294.507.920 դրամ):

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել է 58 քրեական գործ։

Հարկ է ընդգծել, որ միայն զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված 43 ուսումնասիրություննների արդյունքում արձանագրված 42 խախտման դեպքերով (2017թ.` 21) հայտնաբերվել է պետության գույքային շահերին պատճառված 1.803.945.459 դրամի վնաս, որը կազմում է հայտնաբերված վնասի չափի մոտ 90 տոկոսը: Դրանից վերականգնվել է 587.459.012 դրամը, որը կազմում է վերականգնված գումարի չափի 86 տոկոսը։

Պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական գործառույթների իրականացմամբ հայտնաբերված բոլոր այն դեպքերում, երբ առկա են եղել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու բավարար հիմքեր, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների դատախազները «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, մինչև հայց հարուցելը, պետական շահերին վնաս հասցրած սուբյեկտներին նախազգուշացրել են կամովին հատուցել վնասը:

Ներկայացվել է նման 94 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 178.590.645 դրամի վնաս, որի 98 տոկոսը, վերականգնվել է ԶԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ներկայացված 12 նախազգուշացման արդյունքում։

Աղբյուրը՝ https://www.aysor.am

Понравилась статья? Поделиться с друзьями: