«Պետք է լինել նախ՝ ՄԱՐԴ, հետո նոր պրոֆեսիոնալ…». Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Եթե մարդը չունի բարոյականություն, ապա նրա համար ինչ կապ ունի բարոյականությունն ինչ է՝ սուբյեկտիվ կատեգորիա, թե մեկ ուրիշ բան… միևնույնն է այդ անձը զուրկ է բարոյականությունից…
Եվ որտեղ էլ նա լինի, նախ՝ ներկայանալու է որպես ձյունանուշիկ, իսկ տեղն ամրապնդելու դեպքում իր ոչ ադեկվատ բնավորության և քայլերի պատճառով հարուցելու է ոչ միայն գործընկերների և մտերիմների, այլև ցանկացածի զայրութն ու արհամարհանքը՝ ով ՛՛դժբախտություն է ունեցել՛՛ շփվելու նրա հետ:
Այդ երիտասարդի համար դավաճանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ապրելակերպ: Նա առանց այլևայլության կարող է ուրանալ անգամ ինքն իրեն… այս կատեգորիան մարդկությանը, կենդանական և բուսական աշխարհին անհայտ հիբրիդ է…
Հ.Գ. Այն լրատվամիջոցները և մարդիկ՝ ովքեր փորձում են գևորգ կոստանյանին ներկայացնել որպես ՛՛պրոֆեսիոնալ՛՛, ապա պետք է հիշեն ընդամենը մեկ պարզ ճշմարտություն…

պետք է լինել նախ՝ ՄԱՐԴ, հետո նոր պրոֆեսիոնալ:
Հ.Գ. Ցավոք, ոչ բոլորն են պայքարում անարդարության և կեղծիքի դեմ: Իմ պայքարը անձնային պայքար չէ, և ինձ համար պաշտնը երբեք չի եղել ինքնահաստատման միջոց: Սա արժանապատվության պայքար է մի անձի նկատմամբ՝ ով կարծել է, թե դատախազության համակարգն ինքն է ու վերջ: Սակայն հռոմեացի կայսերին նմանվելու նրա երազանքները մնացել են անկատար, փոխարենը արժանացել է ողջ հասարակության համընդհանուր ատելությունը…
Հ.Գ. Երբ ոմանք կամ որոշ լրատվամիջոցներ գևորգ կոստանյանին դեռ համարում են ՛՛պրոֆեսիոնալ՛՛, ապա պետք է զբաղվեն ոչ թե նրա վաղուց հուղարկավորված անձը փառաբանելով, այլև պետք է Աստծուն հարցնեն, թե ուր էր նա, երբ գևորգ կոստանյանը ծաղրուծանակի էր ենթարկում դատաիրավական ողջ համակարգը՝ դատավորից մինչև դատախազ ու քննիչ…

Հ.Գ. Նրա պաշտոնավարման օրոք չեն բացահայտվել հարյուրավոր զինծառայողների սպանությունները, ՊՆ-ն միլարդավոր դրամների չարաշահումները, Ավետիսյանների, Բուդաղյանների, մարտի մեկի տաս անմեղ զոհերի սպանությունները… Երրորդ Հանրապետության ամենաաղմկահարույց կաշառքի գործը կասեցվել է և այսպես շարունակ…
Այսօր նա ի ցույց դնելով իր անձն ակնհայտորեն փորձ է անում մարդկանց մեջ կոտրել այն հույսը, որն արթնացել է թավշյա հեղափոխությունից հետո: Անգամ ամենատղանդավոր աճպարարը չի կարող ՛՛մոլորության մեջ գցել՛՛ մի հասարակության՝ ով տեսել և իր մաշկի վրա զգացել է գևորգ կոստանյանի ՛՛արդարադատությունը՛՛… Այո՛, կան դիակներ, որոնց պետք է գնդակահարել…

Понравилась статья? Поделиться с друзьями: