«Պետք չէ կոպեկի համար ուրանալ հերոսին». մաս 2-րդ. Արտակ Գալստյան

ՊԵՏՔ ՉԷ ԿՈՊԵԿԻ ՀԱՄԱՐ ՈՒՐԱՆԱԼ ՀԵՐՈՍԻՆ
ՄԱՍ 2-ՐԴ

Նախկինում անրադարձել էի Ասկերանի N զորամասում ՝ հրամանատարի ապօրինի հրամանի հետևանքով,ականազերծման ժամանակ ծանր վիրավորված Էդվարդ Դավիթի Ավագյանի պատմությանը:
Ինչպես և խոստացել էի շարունակությունը՝
Էդվարդը շարունակում էր պատմել:Ինչն էր հետաքրքիր,ձայնի ,ինտոնացիայի մեջ չկար բողոք,նվնվոց,դիմացս նստած էր իրոք արժանապատիվ մի այր:
Ձեռքին մի քանի թուղթ էր,որոնք էլ մեկնեց ինձ և լռեց:
Զինգրքույկ,բժշկական դեղնած թղթեր,ինչ որ հրաման,ահա այն ամենը ինչը որ վկայում էր ըստ Էդվարդի իր խոսքերի իսկության մասին:
Սկսեցի ուսումնասիրել թղթերը՝

Անկեղծ այդպիսի թղթեր շատ էի տեսել,բայց սրանք ձեռքս վերցնելուց լարվեցի:
Տողատակերի տակ շատ բան էր թաքնված,միանգամից աչքերիս առջև անցան Ասկերանը, պայթյունը ,ծառայակիցների խառնվելը,հիվանդանոցը,բժիշկների պայքարը Էդվարդի կյանքի համար:
Անցավ զարմանալի շատ արագ,հավանաբար այն պատճառով,որ ինքս էլ էի անցել նույն ճանապարհով:
Բայց այս ամենից բացի,տողատակերում հստակ տեսա նաև այլ,մարդկային գիտակցության մեջ չտեղավորվող,բայց մինչ օրս սովորական և հրեշավոր իրողությունը:
Տեսա ինչպես է Հրամանատարը իր կաշին փրկելու համար,տեղեկանք կազմել որ Էդվարդը վիրավորվել է ոչ թե իր ապօրինի հրամանի հետևանքով ականազերծման ընթացքում,այլ ինժեներական աշխատանքների ժամանակ:

Բայց հավանաբար այնքան էր շտապել,որ չէր նկատել,որ Էդվարդի զինգրքույկում արդեն առկա էր գրառում,որ նա հաշվառված է ,որպես նռնականետ և ոչ մի կերպ ինժեներական աշխատանքներ կատարել չէր կարող:
Չէր նկատել,որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ ինժեներական աշխատանքների ժամանակ զինվորը չէր կարող ստանալ մոտ 80 բեկորային վնասվածք,կորցներ աչքը,կտրեր մատները և ստանար կոնտուզիա: Հավանաբար մտածել է,որ այդ վնասվածքներով Էդվարդը կենդանի չի մնա , տեղեկանքով կփակի և վերջ:
Մնացած թղթերում այլ պատկեր էր՝արդեն կիսաքաղաքացիական:
Էդվարդին սկզբում տվել էին հաշմանդամության երկրորդ կարգ,քիչ թե շատ ապաքինվել էր սկսել աշխատել:
2008-ին կրկին Բարդություններ,գլխապտույտ,ցնցումներ,ուշագնացություն,հիվանդանոց,արդյունքում կորցրած աշխատանք և հայրենի սոցապ ծառայության կողմից կարգի փոփոխում,երկրորդից երրորդ:

Հավանաբար միայն Հայաստանում է հնարավոր ցնցումներով հիվանդանոցում անգիտակից պարկած անձին համարել առողջացած և փոխել վերջինիս հաշմանդամության կարգը:
Որ ավելի պարզ լինի ընթարցողին 2-րդ կարգը ստանում է մոտ 110,000 կենսաթոշակ իսկ 3-րդ կարգը 57,000:Հավանաբար այդ գումարը բավականին լուրջ արժեք է ունեցել ՀՀ Պետբյուջեի համար,հակառակ դեպքում չեմ կարող հասկանալ մարդկային այն տականքին,որը Հիպոկրատի երդումը տալուց հետո գնացել է այդ քայլին:
Չգիտեմ որքան էի խորացել թղթերի մեջ և ինչ դեմքի արտահայտությամբ,բայց սթափվեցի երբ զգացի որ Էդվարդը բարձրացել է տեղից և անձեռոցիկը ձեռքին մոտեցել ինձ :

Հարցական նայեցի նրա բեկորներից վնասված դեմքին ,իսկ նա շփոթված պատասխանեց
«Ինձ կներեք դուք մի տեսակ գունատվեցիք , սկսեցիք ծանր շնչել և չգիտես ինչու Ձեր աչքերը թրջվեցին,ի՞նչ որ բան է կատարվում Ձեր հետ , ահա անձեռոցիկը հավանաբար պետք կգա,ինձ կներեք ես այդպես մտածեցի»
Շարունակելի…..
Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: