Պուտինը դեմ չէ, որ Քոչարյանը դատվի. Արտակ Գալստյան

ՊՈւՏԻՆԸ ԴԵՄ ՉԷ ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՏՎԻ

Համացանցը ողողված է ՌԴ նախագահի Սերժին և Ռոբերտին ուղղված շնորհավորանքներով։
Ոմանք դա փորձում են ներկայացնել որպես գերտերության ղեկավարի կողմից ծանր հանցանքների մեջ մեղադրվող անձանց հայտնած անվերապահ աջակցություն։
Սակայն իրականությունը այլ է։
Պուտինը բնավ դեմ չէ ,որ նախկինները դատվեն,նրա խնդիրը այլ է,առաջադրված մեղադրանքը՝ Սահմանադրական կարգի տապալում։
Եթե այս մեղադրանքը դառնում է դատավճիռ,ապա իրավական առումով Քոչարյանի և Սարգսյանի ստորագրած բոլոր միջազգային պայմանագրերը համապատասխան ջանասիրության դեպքում կհամարվեն ուժը կորցրած և անվավեր։
Իսկ դա նշանակում է,որ կողմերը մեկ մեկու պետք է վերադարձնեն ապօրինի պայմանագրով ստացածները,ՌԴ ի համար դա միլիարդավոր դոլարների կորուստ է։
Այդպիսի մի պայմանագիր էլ հենց գազային պայմանագիրն է,որը կնքվել է ՀՀ Սահմանադրության և անկախության հռչակագրի խախտմամբ,այն է ժողովրդի սեփականությունը հանդիսացող գույքը,առանց հանրաքվեի ստրկացուցիչ պայմաններով վաճառվել է Գազպրոմին։
Ընդ որում,պայմանագիրը ապահովել է Գազպրոմին մինչև 2043 թ ՀՀ ի կողմից ընդունվող բոլոր օրենքներից։
Սակայն չի ապահովում Գազպրոմին ,եթե ապացուցվի,որ պայմանագիրը ստորագրել է անձ,որը դրա իրավունքը չի ունեցել,քանի որ իշխանության է եկել Սահմանադրական կարգի տապալման հետևանքով։
Չի ապահովում նաև եթե ապացուցվի,որ պայմանագիրը կնքվել է ՀՀ Սահմանադրության և անկախության հռչակագրի ակնհայտ խախտմամբ և ըստ էության Հայկական կողմի համար ստրկացուցիչ գործարք է։
Ամփոփեմ ՝
Պետք է հստակ ապացուցողական բազայով հիմնավորել վերը նշվածը և այդ հիմքով բարձրացնել Գազպրոմի հետ կնքված պայմանագրի չեղարկման հարցը։
Այս խաղաքարտը հնարավորություն կտա հայկական կողմին սահմանին գազը ստանալ իրատեսական, էժան գնով և զսպել Գազպրոմի ախորժակը գազի ներքին տեղափոխման ժամանակ։
Ավելացնեմ նաև,որ Գազային պայմանագիրը,ոչ այլ ինչ է,քան Հայրենիքի դավաճանության ապացուցված փաստ և ևս մեկ մեղադրանք այն կնքողներին և վավերացնողներին։
Հեղափոխությունը հաղթեցինք Դուխով։
Հեղափոխության հաղթանակը պարտավոր ենք ամրագրել Խելքով։
Ապրեք երջանիկ և հպարտ,վատ չի լինի նաև հարուստ։

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: