Պուտին-Ալիեւ հանդիպումից որոշակի եզրահանգումներ անելը բարդ է, իսկ «սուրճի բաժակ» նայելը՝ անլուրջ: Հատկանշական է մի բան, որ Մոսկվա մեկնելուց առաջ Բաքուն ոչ միայն լարեց իրավիճակը Նախիջեւանի ուղղությամբ, անկասկած Թուրքիայի հովանիով, այլ նաեւ․․․

Պուտին-Ալիեւ հանդիպումից որոշակի եզրահանգումներ անելը բարդ է, իսկ «սուրճի բաժակ» նայելը՝ անլուրջ: Հատկանշական է մի

բան, որ Մոսկվա մեկնելուց առաջ Բաքուն ոչ միայն լարեց իրավիճակը Նախիջեւանի ուղղությամբ, անկասկած Թուրքիայի հովանիով, այլ նաեւ հայտարարեց, թե ապաշրջափակումը պետք է լինի «բոլոր ճանապարհները միանգամից» սկզբունքով: Ալիեւն այդպիսով ժամանակ է շահում «միջանցքի» օրակարգը պահելու համար: Դրա մասին գրեցի նախօրեին 1in-ում: Եթե տեղի է ունենում գործնական ապաշրջափակում, ապա դրանով էապես նվազում է «միջանցքի» օրակարգն առաջ տանելու հնարավորությունը: Բանն

այն է, որ Ալիեւտ ներքին նկատառումներից ելնելով «միջանցքի» հարցը հռետորաբանության մակարդակում չի կապել կարգավիճակի կամ Լաչինի հարցին, թեեւ խորքային առումով իհարկե դիտարկում է այդ հարցերի համատեքստում: Նա «միջանցքի» հարցը հռետորաբանության մակարդակում կապել է ապաշրջափակման հետ: Ըստ այդմ, եթե տեղի հաղորդուղիների բացումը մտնի գործնական փուլ առանց «միջանցքի» պայմանը բավարարելու, ապա Ալիեւը զգալիորեն կորցնում է այդ հարցը հետագայում

բարձրաձայնելու հողը: Ըստ այդմ, նրան պետք է ձգել ժամանակ եւ դրա համար էլ խոսում է, որ ամեն ինչ պետք է բացվի միանգամից: Իսկ էստեղ հարցն այն է, որ հարավային ուղղությամբ պետք է կառուցվեն նոր ճանապարհներ, երկաթուղի՝ «միջանցքից» անկախ: Դրա համար կպահանջվի գոնե մոտ երկու տարի: «Միջանցքի» հարցում Ալիեւը չի ստանում համանախագահ երկրների աջակցությունը, բայց հույս ունի էդ ճանապարհներ կառուցելու առումով ձգել ժամանակ, որի ընթացքում գուցե ակնկալում է լուծել այդ օրակարգին աջակցության հարցը որեւէ կերպ:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: