Ռոբերտ Քոչարյանը դժգոհում է, որ խցում չունի համակարգիչ. ՄԻՊ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մենակ է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի իր խցում։

Խուցը փոքր է, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից Քոչարյանը չի դժգոհել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա տեղեկացրեց, որ Քոչարյանը հարազատների հետ տեսակցելու արգելք ուներ, սակայն ՄԻՊ միջամտությունից հետո հարազատները հնարավորություն են ստացել հանդիպել Քոչարյանի հետ։ Բացի այս, Ռոբերտ Քոչարյանը դժգոհել է համակարգիչ չունենալուց: Թաթոյանը խուսափեց գնահատական տալ՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է, թե՞ ոչ, փոխարենը մատնացույց արեց օրենսդրությունը.

«Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ ընթացող գործով քաղաքական հետապնդում է իրականացվու՞մ, թե՞ ոչ։ Մենք աշխատում ենք օրենքով, մեր առաջ դրված խնդիրների համապատասխան»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: