«Սանիտեկի ղեկավարությունը պետքա ձեռքի բոլոր մատերը մոմ սարքի ու վառի, որ Երևանի քաղաքապետարանի հետա պայմանագիր կնքել, ովքեր ամեն ձև փորձում են զոռով աշխատացնեն իրանց ու կողքից էլ օգնեն». Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սանիտեկի ղեկավարությունը պետքա ձեռքի բոլոր մատերը մոմ սարքի ու վառի, որ Երևանի քաղաքապետարանի հետա պայմանագիր կնքել, ովքեր ամեն ձև փորձում են զոռով աշխատացնեն իրանց ու կողքից էլ օգնեն։

Ինչպես նկատեցի այսօր գործի են դրվել Երևանի քաղաքապետարանի կողմից գնված ձյուն մաքրող մեքենաները, որոնք գնվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգնեն Սանիտեկին նորմալ աշխատել։ Չեմ կարծում, որ էտ կազմակերպության համ ձմռան վերջին ամսին եկած թեթև ձյունը անակնկալ էր ու շատ դժվար էր մենակով դա մաքրելը, բայց քաղաքապետարանը երևի իրանցից շուտա անցել աշխատանքի ու առավոտից փողոցները պլպլացնում են։ Աչքիս տեսածն եմ ասում, ոչ թե ՖԲ գրառումների ու նկարների վրա եմ հիմնվում։

Մի խոսքով ապրի քաղաքապետարանի աշխատակազմը, թող սրանից հետո շուտ փոխարինող գտնի Սանիտեկին, ճիշտա դա մեկ ամսվա ընթացքում լուծվող հարց չի, բայց կարող են արդեն աշխատել ու փոխարինել կամ հենց իրենք ստանձնեն այդ պարտականությունը ու խզեն պայմանագիրը հետները։

Понравилась статья? Поделиться с друзьями: