Սան Պաոլոյում իմացանք, որ կան 2 ռեստորան Միշլենի 2 աստղ ստացած։ Մտանք D.O.M. ռեստորանը։ Առաջին նախուտեստը որ տվին, ես վախեցա, համ վրայի միջատից, համ էլ, որ ավելի կարևոր ա․․․

Կիրակնօրյա ընթերցման համար։ Դե ես ու կինս որ ճամփորդում ենք, մեր գլխավոր տեղերը բնականաբար ռեստորաններ են, ասել է

թե մենք հաց չենք ուտում, այլ մենյու ենք ուսումնասիրում)))։ Որ շուտով Արտ Լանչում կհայտնվեն լիքը բրազիլական բլյուդներ չկասկածեք, բայց մի այլ բան եմ ուզում պատմեմ։ Սան Պաոլոյում իմացանք, որ կան 2 ռեստորան Միշլենի 2 աստղ ստացած (ով չգիտի ասեմ, որ Միշլենի աստղերը ռեստորանային բիզնեսի օսկարներն են, բայց ավելի խիստ և խորհրդավոր ձևով են տալիս)։ Դե նման առիթը բաց թողնելը սխալ կլիներ և առավել ևս որ կնոջս ծննդյան տոնն էր։ Մտանք D.O.M. ռեստորանը։ Ասել որ սպասարկումը շատ լավն էր, համարյա թե բան չասել։ Տվեցին մոտ 20 տեսակի ուտեստ, ոչ մեկը մեզ ծանոթ չէր, Միշլենի պայմաններից մեկը էլ հենց դա է, որ լինի հեղինակային մենյու։ Առաջին նախուտեստը որ տվին, ես վախեցա, համ վրայի միջատից, համ էլ, որ ավելի կարևոր ա, ուտեստի չափսից, ասի վերջ, սոված եմ մնալու))) (նկար 1)։ Հետո գնալով չափերը մեծացան, բայց մեկ ա ամեն ինչ շաաատ էկզոտիկ էր

և տարօրինակ։ Վերջը, մեկ էլ մի բլյուդ բերեցին, ասի ըհըն, ոնց որ սրան ծանոթ եմ, խորոված կարտոֆիլ ա (նկար 2)։ Սպասարկողը, որը ամեն բլյուդ շատ մանրամասն բացատրում էր (հլը վերջում էլ թղթով գրած տվեցին էդ մանրամասները), ասեց ոչ, սա կարտոֆիլ չի ու տվեց մի անծանոթ անուն։ Իսկապես մեջը մուգ շագանակագույն էր։ Հարցնում եմ. այս բանջարեղենը հնարավո՞ր է ինչ֊որ տեղից գնել (ասի հետս բերեմ Երևան, զարմացնեմ գուրման ընկերներիս)։ Ասում ա. ոչ, սա աճում ա միայն Վենեսուլայի սահմաների մոտ՝ ջունգլիներում, բայց կարևորը նա է, որ սա հավաքում են միայն այնտեղ ապրող մի վայրի ցեղի ներկայացուցիչներ, քանի որ կա այս բանջարեղենի 2 տեսակ, մյուսը շատ վտանգավոր է կյանքի համար, թունավոր է և իրենք իրար շատ են նման, միայն այդ ցեղի

ներկայացուցիչներն են պապական եկած ավանդույթով տարբերում դրանք իրարից ու մենք գնում ենք հենց իրենցից։ Ուտում եմ ու մտածում, արա բա որ կոնկրետ իմ էս մի հատ <<կարտոշկեն>> հավաքողը էդ հավաքելու պահին ցվրված լինի, օրինակ տրամը լավ եղած չլինի, կնգա հետ կռված լինի, կամ ավելի վատ խմած եղած լինի, բա որ… Ուտում եմ ու ինտեռնետով փորձում եմ փնտրել էդ ցեղի մասին ինֆորմացիա, խմել սիրում են, թե չէ, ընտանիքները ամուր են, ոնց են… Ըտենց ադրենալինով լի բլյուդ կյանքումս չէի կերել)
Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: