«Սա արդեն նման երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է». Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քիչ առաջ տեղեկացա Երևան քաղաքում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Հետ վերադառնալուն պես լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝ չնայած որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի, այլ ոչ թե առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Սա արդեն նման երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է։

Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ ցանկանում։

Շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ եմ անում ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության բոլոր կանոնների ԽՍՏՈՐԵՆ պահպանումը, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար ՁԱՅՆԱՅԻՆ և ԼՈՒՍԱՅԻՆ ազդանշանների ՊԱՐՏԱԴԻՐ միացրած լինելը։ Մյուս վարորդներին կոչ եմ անում միշտ զիջել շտապօգնության մեքենաներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: