«Սա իրապես առաջին անգամն էր վերջին տաս տարում, որ ինձ կաշառք չտալու համար չեն սպառնացել». Արամ Պետրոսյան

Բոլոր նրանց համար, ովքեր ասում են ոչինչ չի փոխվել հեղափոխությունից հետո:

Ինքս անհատ ձեռնարկատեր եմ և սեփական փորձով կարող եմ կիսվել ու փաստել հետևյալը: Ամեն տարի ինձ մոտ առնվազն մեկ կամ երկու անգամ գալիս էին հարկային տեսուչները կամ օպերները: Գոնե մեկ անգամ տարվա ընթացքում ՀԴՄ էին տուգանում, առանց անգամ հսկիչ գնում կատարելու, ուղղակի գալիս էին, տեղեկացնում էին,որ եկել ենք ու գրելու ենք: Եվ բացի այդ ամեն տարի կաշառքի(3000000) գումարի կամ խանութիս ապրանքի ձևով կաշառք էի տալիս, իբր, որ քեզ մոտ էլ էս տարի չմտնենք` պատրվակով: Հիմա ինչ եմ ուզում ասել…

Նախոր տարի, ինձ մոտ էլի եկան տեսուչները և 10 օր հսկիչ գնում անելուց հետո, համոզվելով, որ ես բարեխղճորեն տրամադրում եմ բոլոր ՀԴՄ-ները, ինձ բերեցին տուգանքը չարձանագրելու փաստաթուղթը: Առանց անգամ <<կրիշավատի>> մասին հարկայինի կամ օպերի պետին տեսնելու առաջարկ անելու` բարեղճորեն հեռացան: Սա իրապես առաջին անգամն էր վերջին տաս տարում, որ ինձ չեն խանգարում աշխատել կամ չկատարած խախատման համար վճարել ու կաշառք չտալուհամար չեն սպառնացել:
Դե հիմա ասեք, բան փոխվել է, թե` ոչ:

Понравилась статья? Поделиться с друзьями: