Սեզոնային ալերգիաների դեմ պայքարելու շատ հզոր միջոցներ

Սեզոնային ալերգիաները կարող են բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, սակայն կան մի շարք օգտակար բնական միջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել ալերգիայի ախտանշանները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Անանուխով թեյ

Անանուխով թեյն օժտված է հզոր հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է մաքրել քթի խոռոչը կուտակված լորձից: Սակայն այս թեյը խորհուրդ չի տրվում տալ երեխաներին, քանի որ մեթոլի պատճառով այն կարող է հանգեցնել շնչահեղձության:

Աղաջուր

Սա ալերգիայի դեմ պայքարի ամենատարածված միջոցներից մեկն է: Այն ոչ միայն մաքրում է շնչառական համակարգը լորձից ու խորխից, այլև ազատում է գրգռումից ու բորբոքումներից: Պարզապես հարկավոր է կաթսայով ջուրը եռացնել, ավելացնել մեկական ճաշի գդալ կերակրի աղ ու ծովի աղ, թողնել լուծույթը սառչի, այնուհետև օգտագործել քթի խոռոչի լվացումների համար:

Խնձորի քացախ

Խնձորի քացախը հայտնի է լորձի արտազատումը կար

Այս յուղը հիանալի միջոց է քթի փակվածությունից ազատվելու և շնչուղիները մաքրելու համար: Բացի այդ, այն օժտված է հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է խուսափել ալերգիայի սրացումից:

գավորելու և ավշային համակարգը մաքրելու իր հատկություններով: Պարզապես հարկավոր է մի բաժակ գոլ ջրին ավելացնել մի գդալ քացախ և խմել խառնուրդն օրական 2-3 անգամ:

Մեղր

Մեղրն ամրապնդում է իմունային համակարգը՝ պաշտպանելով օրգանիզմն ալերգիկ ռեակցիաներից: Պարզապես հարկավոր է օրական մեկ թեյի գդալ մեղր օգտագործել:

Նվենու (эвкалипт) յուղ

Այս յուղը հիանալի միջոց է քթի փակվածությունից ազատվելու և շնչուղիները մաքրելու համար: Բացի այդ, այն օժտված է հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է խուսափել ալերգիայի սրացումից:

Եղինջ

Եղինջն ազդում է որպես բնական հակահիստամինային միջոց: Այն կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ կանաչ թեյի հետ համադրած:

Բնական համեմունքներ

Ալերգիայի դեմ հիանալի միջոց են նաև բնական համեմունքները, ուստի կարելի է ամենօրյա սննդակարգը հարստացնել կոճապղպեղով, մանանեխով, ծովաբողկով, ինչպես նաև շաղգամով, սխտորով ու սոխով: