Սերժ Սարգսյանի ամենավտանգավոր հակառակորդն արդեն չեզոքացված է. ինչ հակառակորդի մասին է խոսքը

Ես Արցախի բարձրագույն ղեկավարությանը դեռ 2016 թվականի ապրիլ ամսին՝ Ստեփանակերտում զգուշացրել եմ, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է փակուղում և իր կաշին փրկելու համար գնալու է ՙՙոչ ստանդարտ քայլերի՚՚:

Քայլերից մեկը Սեֆիլյանին ձերբակալելն ու ՊՊԾ-ի գրավումը սադրելն էր, իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ կազմակերպելը՝ ժամանակ շահելու ու մինչև 2017 թվականի ԱԺ ընտրությունները թայմ-աութ վերցնելու նպատակով:

Քայլերից մյուսը՝ սեփական անվտանգության երաշխիքներ ստանալու դիմաց իշխանությունը փոխանցելն էր ՙՙայլ ուժերին՚՚ ու ժամանակավորապես ՙՙղրաղ՚՚ քաշվելն ու մարաղ մտնելը:

Չտեսա՜ք, թե ինչպես Սերժը, ՙՙղրաղ քաշված ու մարաղ մտած՚՚, չեզոքացրեց և քաղաքական արխիվ ուղարկեց իր բոլոր հակառակորդներին, և մյուս կողմից՝ հետհեղափոխական ԱԺ ընտրությունների մասնակիցներ դարձրեց ՀՀԿ-ին ու ՀՀԿ-ի կոալիցիոն դաշնակիցներին՝ ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին և իր վաղեմի մանր-մունր հաճախորդներին:

Եվ, ամենակարևորը, շարքից հանեց իր ամենավտանգավոր հակառակորդին, նրան, ում կողքին էր տարիներ շարունակ և ում տարիներ շարունակ նախանձում էր սև նախանձով՝ ինչպես Համլետի հորեղբայրը նախանձում էր իր հարազատ եղբորը՝ Համլետի հորը:

Այո, նա գիտեր, որ Ռոբերտ Քոչարյանը նրան չէր ներելու 1998 թվականի իշխանափոխության իմաստը ոտնատակ անելու, հհշական ուժերի կողմն անցնելու և Արցախը դեյտոնյան մի նոր արհավիրքի առջև կանգնեցնելու համար: Եվ թող բոլորը իմանան ճշմարտությունը. այսօր ոչ թե Նիկոլն է ձգտում ոչնչացնել Ռոբերտ Քոչարյանին, այլ հենց ՙՙմերժված՚՚ Սերժը, բայց անում է դա իրեն հատուկ նենգ ու քողարկված ձևով՝ ուրիշների ձեռքերով…

Понравилась статья? Поделиться с друзьями: