Ստեղծվում է 300 հոգանոց Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ.

Մանսուրյանը հատուկ երաժշտություն է գրել՝ նվիրված Երեւանին

Երեւանում ստեղծվում է Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ: Մոտ 300 հարյուր հոգանոց մանկապատանեկան ստեղծագործական կոլեկտիվը առաջին ագամ կկատարի Երեւան քաղաքին նվիրված նոր երգ: «Երեւան»-ի խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է, իսկ երաժշտությունը գրել է մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագիրը Կոմիտասի 150 եւ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանական տարվա առիթով է: Ծրագրով նպատակ կա ստեղծել Երեւանի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ ընդգրկված են արվեստի եւ երաժշտական 25 դպրոցներից 120 աշակերտներ եւ շուրջ 200 երաժիշտներ:

Խմբում ընդգրկված են 8-ից 16-ամյա երեխաներ, որոնք 14 համարից բաղկացած համերգային ծրագիր են ներկայացնելու՝ Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Էդգար Հովհաննիսյան եւ այլն:

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ մոտ 300 հոգանոց մանկապատանեկան ստեղծագործական կոլեկտիվը կհավաքագրվի ու կներկայանա ոչ միայն այս համերգին, այլեւ Երեւան քաղաքում կսկսի գործել մանկապատանեկան ստեղծագործական կոլեկտիվ: Բոլոր երաժշտական դպրոցների երեխաներն ու նրանց լավագույն ընտրանին մշտապես կհամալրեն այս խումբը:

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մանսուրյանի ծննդյան օրը հանդիպել էր նրա հետ, միասին էին նշել մաեստրոյի ծննդյան երեկոն, քաղաքապետն այդ ժամանակ խոստացել էր, որ 2019-ը  Երեւանում մանսուրյանական է լինելու: Եվ սա, այն մեծածավալ միջոցառումներից ընդամենը մեկն է, որը մենք իրականացնում ենք մաեստորյի հոբելյանական 80-ամայկի շրջանակներում»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:

Վերջինիս խոսքով՝ երեկ Տիգրան Մանսուրյանը ներկա է գտնվել հերթական փորձին եւ մեծ գոհունակություն է հայտնել. տեսնելով երեխաների ժպիտներն ու ուրախությունը, որոնք շաբաթը մեկ անգամ հավաքվում են տարբեր երաժշտական դպրոցներից ու ստեղծագործում, Մանսուրյանը շատ է ուրախացրել:

Լուսնակրաում՝ Տիգրան Մանսուրյան եւ Տիգրան Վիրաբյան

«Դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը, փայլուն կատարում է իր աշխատանքը եւ շատ ուրախալի է, երբ տեսնում ես, որ մեր երաժշտական դպրոցի սաները նման բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դիրիժորի փայտիկի տակ են աշխատում: Սա նաեւ նպաստելու է երեխաների մասնագիտական, ավելի բարձր որակի երաժշտական կրթության, համատեղ ստեղծագործական աշխատանքներ կատարելուն եւ փորձի փոխանակմանը»,-վստահություն հայտնեց Վիրաբյանը:

 

Փոխքաղաքապետը նկատեց, որ դեռեւս հայտնի չէ, թե համերգը որտեղ կկայանա, բացօթյա կլինի, թե՝ դահլիճում:

Понравилась статья? Поделиться с друзьями: