«Սրանք այնպիսի բաներ են, որ իրար խառնել հարկավոր չէ». Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ընդհանրապես ամեն մարդ պետք է լինի այնտեղ, որտեղ իր համար լարված մթնոլորտ չի ստեղծվում։ Օրինակ աշխարհում կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր շատ ընտիր ֆուտբոլ են խաղում, բայց իրանք շատ վատ ֆուտբոլի մարզիչ կարող են աշխատել։ Դե իրանց մոտ մենակ խաղալնա լավ ստացվում, իրանք խաղալ սովորեցնել չեն կարող։

Նույն տրամաբանությամբ շատ մարդիկ կարող են շատ լավ մենեջեր լինել, բայց ոչ երբեք տնօրեն։ Նույնիսկ ամենաիդեալական նախարարը հնարավոր է ամբողջությամբ զիբիլ պատգամավոր լինի։ Սրանք այնպիսի բաներ են, որ իրար խառնել հարկավոր չէ։

Մեկը գրող է, մյուսը լրագրող, էն մյուսը ինժեներ, մեկ ուրիշը դերասա, մի քանի հոգի գործազուրկ և այլն։ Հույս ունեմ , որ այս իրավիճակը շատերին շուտ կթողի ու մարդիկ կսկսեն կրկին զբաղվել իրենց գործերով ու իրենք իրենց չեն տանջի աշխատելով պատգամավոր , նախարար և այլն։

Հավատացեք, որ դուք նման կերպ ավելի շատ ու մեծ , անգնահատելի օգնություն ցույց կտաք երկրին, քան այնտեղ որտեղ ձեր կարիքը չկա , դուք ձեզ լավ չեք զգում ու չեք տիրապետում իրավիճակին։

Հա դե մեկ մեկ պատահում է նաև , որ լավ ֆուտբոլիստը կարող է դառնալ լավ քաղաքապետ կամ հակառակը՝ քաղաքապետը ֆուտբոլիստ, բայց դա հազարից մեկ ու այն դեպքում երբ մարդ նույնիսկ այդ տեղերում իրեն լավ է զգում ու կարողանում է դրսևորվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: