Վախը դաժան բան է, անշուշտ, կոնցլագերը վախկոտների հուսալի ապաստանն է

Եւս մեկ անդուր լուր, այս անգամ Գավառից

Հանրային քննարկումների շարքը, որ նախաձեռնել ենք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պետական համալսարաններում, հերթական պատնեշին հանդիպեց Գավառի պետական համալսարանում։ Ռեկտորը, Ռուզաննա Հակոբյանը, շատ լուրջ դեմքով, թե բա օրենսդրությունն արգելում է քաղաքական թեմաներով քննարկումները համալսարաններում։

Սուտ է իհարկե, տիկինը հավանաբար մտահոգ է, որ սերժաբարոները ետ կգան ու իրեն կպատժեն Վահե Գրիգորյանին, Սաքունցին, ինձ համալսարանում սահմանադրության, մարդու իրավունքների, անցումային արդարադատության, լյուստրացիայի, ընտրական օրենսգրքի մասին խոսելու եւ ուսանողության հետ այս հարցերը քննարկելու հնարավորություն տալու համար։

Վախը դաժան բան է, անշուշտ, կոնցլագերը վախկոտների հուսալի ապաստանն է։ Շատ ամոթ եղավ։

Մեր այսօրվա քննարկումը այնուհանդերձ տեղի կունենա. Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում, ժամը 14-ին։

Երեկ մեր համանման քննարկումը Վանաձորի Ջազ սրճարանում հետաքրքիր անցավ, մարդիկ մինչեւ գիշերվա 22:30-ը մնացին հետաքրքրությամբ։ Վանաձորի պետհամալսարանի ռեկտորն էլ էր սարսափել մեզ քննարկման տարածք տրամադրել։

Դիմացեք, քիչ մնաց, կոնցլագերը քանդելու ենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: