Վանո Սիրադեղյանի դուստր Արփի Սիրադեղյանը գրառում է կատարել հոր մասին

Ծննդյան առավոտը

Այսօր արթնացա հետեւյալ մտքով, գոնե ափսեները լվա,տունը կարգի բեր մեկ էլ տեսար հայրդ դուռը ծեծեց։Ահա մտսծեցի ցնդելու շեմին եմ։Բայց ինձ ստիպեցի վեր կենալ անկողնուց ու սկսեցի գործերս, ընթացքում անընդհատ հիշեցնելով որ խոսքիդ տերը եղիր եւ վերջացրու խոստացածդ։

Բավականին երկար ժամանակ անկողնում ապրելուց հետո շատ դժվար էր։Հիմա ավարտել եմ, դրա համար որոշեցի կիսվել։Մի քսան տարի առաջ էր ես ու քույրս հյուր գնացինք հայրիկին։Ինձ համար իր տուն գնալը մի տանջանք էր նաեւ ուրախություն։Խոսքս մանրեմ։Ամեն անգամ իրեն տեսնելիս հուզվում էի, թե մարդ էլ իր սեփական հորը հյուր գնա ուրիշ տան մեջ տեսնի հետո ասի հաջող պապ…

Մեկ էլ քույրս ասեց.
-Արփի պապան ասում է մի հատ աղջկավարի ափսեները լվացեք, էլի հյուրեր պիտի գան,Ռուզանը քնած է։Ասեցի.
— իյաաա, թող վեր կենա իրա տան ափսեները լվա ու թողեցի գնացի։ Հայրս եկավ հարցրեց չեք լվացել? Ասեցի.-
— չեմ էլ լվանալու, կնոջդ ասա,իյաաա։

Հիմա չգիտեմ ճիշտ էր սխալ էր, բայց մտածում եմ աղջի դե ափսե էր էլի, քոնը չլվացիր էսօր մի կերպ նա էլ անեիր էլի։ Կարողա Հայրդ գար ուրախանար, ոնց որ այսօր ես սպասում։
Հ.գ սխալներիս համար ներող, մի շնչում գրեցի, կուղղեմ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: