Վաչագան Ղազարյանին նորից կալանավորեցին

Վաչագան Ղազարյանը կալանավորվեց: 

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի փոփոխության դեմ մեղադրանքը պաշտպանող դատախազի ներկայացրած բողոքը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել է:

Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար:

Նշենք, որ Վաչագան Ղազարյանը Վերաքննիչի որոշմամբ 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հուլիսի 27–ին։