Վերջին ամիսներին հետևում եմ Լևոնին․․․Սկզբում ապշեցի նրա մտքի տվայտանքներից, իսկ հետո ափսոսեցի․․․

Վերջին ամիսներին հետևում եմ Լևոնին։ Նրա խոսքը հստակ էր ու առանց տողատակերի։ Անչափ պարզ էր նրա խոսքը Նիկոլի

վերաբերյալ։ Սկզբում ապշեցի նրա մտքի տվայտանքներից, իսկ հետո ափսոսեցի։ Ափսոսեցի, որ կյանքիս 20 տարիները նվիրեցի այս «առաջնորդին»։ Թող այս խոսքերը ապաշխարանք դիտարկվի։ Իմ ընտանիքը տեսավ, որ «արքան մերկ է», մեծամիտ ու եսասեր։ Այն ինչ յուրաքանչյուր օր ասվում է ԼՊՏ-ի կողմից, դրանք իրարամերժ ու անապացուցելի մտքեր են։ Բանավեճի չմասնակցելու համար նշեց Նիկոլի անմեղսունակությունը, ազգադավությունը, ապի կարությունը, իսկ վերջում արդեն խղճահարությունը առ Նիկոլին՝ ինքնաս պանությունը կանխելու պատրվակով։ Այս ամենը ունի մեկ անուն՝ խանդա-նախանձություն։ Ապացուցեմ դա։ Երբ ԼՊՏ-ն հրաժարական տվեց նա սկսեց լծվել ԱԶԳԻ ՓՐԿԻՉ դառնալու ՍՈՒՐԲ գործին։. Սկզբում լռեց 10 տարի։ Նա հաջողությամբ դառնում էր փրկչի միակ թեկնածուն, քանզի երկրի ղեկին Ռոբի ու Սերժիկի նմաններն էին։ ԼՏՊ ասաց — «Ինձ օտագործեք որպես գործիք այս

գողապետերից ազատվելու համար։ Ես կօգնեմ ձեզ ազատվել այս մոնղոլ-թաթարական գող ապետ ությունից։» Մենք ընտրեցինք այս գործիքը ու ստացանք պարապ ու անիմաստ հանրահավաքներ՝ պտույտներ Երևանի փողոցներով ու դեպի տուն։ Ու այսպես տարին տարու վրա։ Մենք էլ այս ԳՈՐԾԻՔԻ հետ մեծանում էինք ու ծերանում։ Հանրահավաքներից մեկում, իհարկե մեր համաձայնությամբ, սույն ՓՐԿԻՉԸ դեն շպ րտեց ՀՀՇ-ի յափնջին ու ստեղծեց «Կոտոշներ ու կճղակներ» օստապ-բենդերյան գրասենյակը։ Անվանեց այն ՀԱԿ ու սկսեց միանձնյա ղեկավարել մինչ այսօր։ Թե ինչ կլինի իրենից հետո թքած ունի մեր փրկիչ Օստապը։ Մեր այս փրկիչը մի հատ հավեսով «թռավ» 2008-ին, իսկ հետո էլ 2015 անհայտացավ «Բուրժուադեմոկրատական» հեղափոխության բեղմնավորման էտապում։

Վերջապես եկավ 2018 թվականը և մերօրյա Օստապը հասկացավ, որ իր փրկչագործ օստապյան «ԳՐԱՍԵՆՅԱԿԸ» ԸՆԿԱՎ։ Չփրկեցին նույնիսկ գրասենյակում ծվարած «հաշվապահ» Ֆուքսերը։ Գրասենյակի անկումը ստեղծում է խանդի ու նախանձի զգացողություն, իսկ այդ երկու բնազդները կուրացնում են նույնիսկ մի քանի դիպլոմ ունեցողին և Աստվածաշունչը անգիր իմացողին։ Ուրեմն Աստված մեր հետ, մեր ժողովրդի հետ ու թող իմաստնացած հայ ժողովուրդը ամեն ինչ դնի իրա տեղը։
Նարին Փայլակյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: