Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը. պաշտոնական

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը. պաշտոնական:

Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ:

Հրադադարի խախտման դեպքերը ամեն անգամ լռեցվել են հայկական բանակի կողմից: Ադրբեջանական բանակի ղեկավարությունը ամեն գնով փորձում է այդ ամենի մեջ մեղադրել հայկական կողմին, սակայն առաջնագծում տեղի ունեցող ցանկացած սադրիչ գործողության համար պատասխանատու է թշնամու բանակի հրամանատարությունը:

Նույն այդ ժամանակահատվածում, ըստ ադրբեջանական կողմի հայկական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 168 անգամ: Իրականում հայկական կողմի ամեն կրակող ուղղված է հրադադարի վերականգմանը ու մենք մեղավոր չենք, որ թշնամին հասկանում է բացառապես կրակոցի և ուժի լեզուն: Սրանց միայն այդ լեզվով կարող ես ստիպել, որպեսզի առաջնագծում իրենց խելոք պահեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: