Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Տեղեկացնեմ, որ.

  1. Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։
  2. Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը։
  3. Նման տեսահոլովակների տարածումը ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչություն և լայքեր ապահովել։
  4. Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ։
  5. Եվ վերջապես, տարածե՛ք, թող բոլորն իմանան