Վիգեն Սարգսյանի էս փոքր տեքստը ծայրից ծայր մանիպուլյացիա է. Բաբկեն Թունյան

Տնտեսագետ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Մտահո՞գ ես՝ մի պրոբլեմ հնարիր, պայքարիր, լուծիր, ու տոնիր «հաղթանակդ»)))

Վիգեն Սարգսյանի էս փոքր տեքստը ծայրից ծայր մանիպուլյացիա է։ Կարծում եմ՝ տնտեսական բլոկի նախկին ՀՀԿ-ական պաշտոնյաներն էլ սա կարդալով՝ երևի քթի տակ ծիծաղել են։

Որ ֆբ-ում կետ առ կետ անդրադառնամ, շատ երկար կլինի, մեկ է՝ չեք կարդա։ 

Բայց էսպես ասեմ՝ ՀՀԿ թիմից կա՞ տնտեսագետ, գտնում է, որ պարոն Սարգսյանի խոսքերի մեջ մանիպուլյացիա ու ապատեղեկատվություն չկա, ամեն ինչ ճիշտ է, ով պարոն Սարգսյանի գրառումը լայքելուց ու տարածելուց բացի՝ պատրաստ պաշտպանել դրա ճշմարտացիությունը։

Թե կա՝ ձայն հանեք։

Հիշեցնենք, որ երեկ Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. 

«Հակակշիռների ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները ՉԵՆ ՀԱՐԿՎԵԼՈՒ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵՑ ԻՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր:

Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի: Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍԱՏԱՐԵԼ, ՈՉ ԹԵ ԽԱՆԳԱՐԵԼ նրանց:

Օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու, տնտեսության գահավիժումը և գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունն պահպանելու և բազմաթիվ այլ հարցեր:

ԵԹԵ ՄՏԱՀՈԳ ԵՍ…. ԸՆՏՐԻ՛Ր ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻՆ:»

Понравилась статья? Поделиться с друзьями: