Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով Մոսկվայում «Հիշում և պահանջում եմ» կարգախոսով անցկացվող հանրահավաքում, հայտարարել է…

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով Մոսկվայում «Հիշում և պահանջում եմ» կարգախոսով անցկացվող հանրահավաքում, հայտարարել է, որ հայ ժողովուրդը սարսափելի հանցագործության զոհ է դարձել:

 

 

«Այսօր ամենուր խնդրում են պահպանել մարդու իրավունքները, սակայն հայերին թույլ չեն տալիս վերադառնալ հայրենիք, չեն վերդարձնում հայ ժողովրդի համար սուրբ Արարատ լեռը։ Եւ դա նույնպես հանցագործություն է, որի հետ չի կարելի հաշտվել, եւ չի կարելի այդպիսի բանը մոռանալ։

Եւ ռուսների դեմ էլ այսօր նման վերաբերմունք է, Լատվիայում են մեզ ատում, Լեհաստանում: Նման բաները մեզ միավորում են։ Եւ այսօր այս հանրահավաքում հայերի առջեւ ելույթ եմ ունենում ոչ միայն ես՝ Վլադիմիր Ժիրինովսկին, այլեւ ՌԴ Պետդումայի ողջ ԼԴԿ խմբակցությունը՝ ի դեմս ինձ։

 

 

Եւ ես ձեզ խոստանում եմ՝ մենք ձեզ կպաշտպանենք, ժամանակը ձեր օգտին է աշխատում։ Եւ,

այնուամենայնիվ, արդարությունը կհաղթանակի, իսկ ռուսները նույնպես չեն ների հայ ժողովրդի ցեղասպանությունը», — ասել է Ժիրինովսկին: