«Տեսլական հա՛ տեսլական… Զահլա տարաք ձեր «տեսլական»-ով». Լիզա ճաղարյան

Լրագրող Լիզա ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տեսլական հա՛ տեսլական… Զահլա տարաք ձեր «տեսլական»-ով։
Էս անտեր բազմաչարչար «տեսլական»-ի դիմաց բառարանում գրված է, որ այս բառը նախեւառաջ ածական է, նշանակում է՝
1. երևակայական, երևութական, ոչ իրական, տեսիլք հանդիսացող
2. իդեալական, ոչ երկրային, եթերային, վսեմ
Էս երկուսից հետո «պոչին» կպցրած է, որ նաեւ նշանակում է՝ պատկերացում, ընկալում։
Էս «պատկերացում»-ն ու «ընկալում»-ն էլ անթիվ-անհամար հոմանիշներ ունեն, ի՞նչ եք ուզում էդ խոշտանգված «տեսլական»-ից, էն անեկդոտի ասած՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք, վաաաաաայ։(((

Понравилась статья? Поделиться с друзьями: