Տիգրան Ավինյանը ներկայացրեց «Իմ քայլը» դաշինքի ծրագրային հենասյուները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Իմ քայլը» դաշինքի ծրագրային հենասյուները ներկայացրեց:

Ասաց, որ ինքնիշխան, պաշտպանված եւ դիմակային պետությունն է իրենց ծրագրի գլխավոր հենասյունը, որտեղ կարեւորվում են արտաքին քաղաքականության, Արցախի եւ  զինված ուժերի  վերաբերյալ հարցերը:

Նա նշեց, որ զինված ուժերը համալրելու են տեխնիկայով, սպայական կազմի շարունակական կրթություն, մարտական հերթապահության համակարգը փոխարինելու են դինամիկ պաշտպանությամբ, զինված ուժերի թափանցիկության հետ եւս խնդիր չի լինելու, նաեւ զինծառայողների սոցիալական պաշտպանության համակարգն են զարգացնելու:

Ավինյանի ձեւակերպմամբ, իրենք հավատարիմ են մնալու արդեն եղած միջպետական  երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին, նոր փոխշահավետ նախաձեռնություններ են  մշակելու, փորձելու են ՀՀ քաղաքացիների համար լուծել ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացման հարցը:

Հավելեց, որ ապահովելու ենք Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացումը, Արցախի որոշիչ ձայնի ճանաչումը եւ բանակցությունների պրոցեսին ներգրավումը:

Սփյուռքին էլ անդրադարձ եղավ: Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ քննարկումներ են սկսելու ՀՀ-ում Սփյուռքի ներկայացվածության ինստիտուցիոնալության հետ կապված, մշակելու են Սփյուռքի ուժեղացմանն ուղղված ծրագրեր:

Փոխվարչապետը խոսեց հայրենադարձության ծրագրերից, մրցունակ տնտեսությունից, ասաց որ կփորձեն վերացնել բյուրոկրատական սահմանափակումները՝ բիզնեսի համար, հարկային քաղաքականությամբ կփորձեն բարելավել ներդրումային միջավայրը: Էներգետիկ ոլորտում էլ վարելու են շուկայի ազատականացման քաղաքականություն: «Made in Armenia»-ն պետք է դառնա հայտնի այն ոլորտներում, որոնցով կկարողանանք կլինել մրցունակ աշխարհում»,-խոստացավ փոխվարչապետը՝ «Իմ քայլի» ծրագիրը ներկայացնելիս:

Խոսեց նաեւ գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ մյուս ոլորտների համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Понравилась статья? Поделиться с друзьями: