Տնտեսական որոշումները հանրաքվեով չեն որոշվում. Բաբկեն Թունյան

Տնտեսագետ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Ժողովուրդ, տնտեսական որոշումները՝ տրանսպորտի թանկացումից մինչև հարկային փոփոխություններ, հանրաքվեով չեն որոշվում։

Պատկերացնո՞ւմ եք՝ հանրաքվեով որոշվեր, թե եկամտային հարկը քանի տոկոս պիտի լինի։ Համոզված եմ՝ մեծամասնությունը կողմ կքվարկեր զրո տոկոսի օգտին։

Հանրաքվեն հասկանալի կլիներ, եթե լիներ վստահության դեֆիցիտ։ Բայց 82% քվե ստացած ուժը նման խնդիր չունի։

Էնպես որ, մի վախեցեք ոչ պոպուլյար որոշումներից ու պատասխանատվություն ստանձնելուց, եթե համոզված եք որոշման ճշմարտացիության մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: