Տորթ Շվացվալդ. Այս շքեղ տորթը կարող եք ինքներդ պատրաստել

Տորթ Շվացվալդ. Այս շքեղ տորթը կարող եք ինքներդ պատրաստել սեփական ձեռքերով. շատ հեշտ է պատրաստվում, իսկ համն ուղղակի անկրկնելի է

Բաղադրիչներ

  • 250 գր ալյուր
  • 150 գր շաքար
  • 50 գր կակաո
  • 150 մլ կաթ
  • 35 մլ յուղ
  • 1 տուփ փխրեցուցիչ
  • 6 ձու
  • 1 ամպուլ վանիլային բնահյութ

Բաղադրիչներ օշարակի համար

  • 100 մլ բալի հյութ
  • 50 մլ բալի լիկյոր
  • 150 մլ ջուր

Բաղադրիչներ միջուկի համար

  • 500 մլ սերուցք 38%;
  • 150 գր քաղցր բալ առանց կորիզ
  • 100 գր թթու բալ առանց կորիզ
  • 50 գր կեռաս
  • 50 գր շաքարի փոշի
  • 2 ճ գդ օսլա
  • Պատրաստման եղանակը
  • 1. Հարիչով խփեք ձուն, ավելացրեք աղ, շաքար, ալյուր, փխրեցուցիչ, վանիլային բնահյութ, կաթ, կակաո և այդ ամենը լավ խառնել:
  • 2. Խմորը լցնել նախապես պատրաստած տապակի մեջ թերթի վրա և թխել 180 աստիճան ջեռոցում մոտ 45 րոպե: Պատրաստ լինելուց հետո թողնում ենք այն սառչի և բաժանում ենք երեք հավասար լիստերի:3. Ջուրը հասցրեք եռման աստիճանի ավելացրեք միրգը,շաքարը և լավ խառնեք: Երբ ջրի քանակը նվազում է ավելացնում ենք օսլան, եփում ենքայն ևս 2-3 րոպե և հանում կրակի վրայից: Ավելացնում ենք բալը, լիկյորը և թողնում սառչի:4. Սերուցքը հարում ենք շաքարի փոշու և վանիլինի հետ մինչև պինդ փրփուր ստանալը:5. Սկզբից ամեն լիստ ծածկում ենք օսլայով, ապա քսում ենք կրեմը, որ վրա դնում ենք բալը և ծածկում հաջորդ լիստով: Նույնը արեք մյուս լիստի հետ, բացի վերջինից:Տորթի վերջին լիստի վրա քսեք հարած սերուցքը և զարդարեք շոկոլադով և բալով:

    Այն նախքան մատուցելը խորհուրդ է տրվում թողնել չորս ժամ սառնարանում:

    Բարի ախորժակ