Տորթ «Ռաֆաելլո». արագ և մատչելի

Այս տորթը ստացվում է շատ համեղ և նուրբ


Բաղադրիչներ
2 ձու
1 բաժակ շաքարավազ
200 կաթնաշոռ
1 թ/գ սոդա
½ թ/գ աղ
2 բաժակ ալյուր

Պատրաստումը

2 ձուն և 1 բաժակ շաքարավազը միասին ծփել, ավելացնել 200 գր. կաթնաշոռ: Ավելացնել1 թ/գ սոդա, ½ թ/գ աղ, 1 բաժակ ալյուր: Ծփել, ավելացնել 2-րդ բաժակ ալյուրը և խառնել արդեն գդալով: Խմորը բաժանել 8 գնդիկների, դնել սառնարան 1 ժամ:

Պատրաստում ենք կրեմը. 2 ձուն և 1 բաժակ շաքարավազը խառնել, ավելացնել 1,5 ճ/գ ալյուր, 400-500 գր կաթ, դնել կրակին: Խառնելով հասցնել եռման աստիճանի և անմիջապես վերցնել կրակից: Ավելացնել 200 գր սերուցքային կարագ և արագ խառնել:

Գնդիկները գրտնակել և եփել մի քանի րոպե: Ապա պատել կրեմով և կոկոսի քերուկով:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: