Տուշոնկա գողացողը երբեք չի կարող հերոս լինել…

Կրկին նույն ոճի մեջ, կրկին ամբարտավան… և ցինիկ, կրկին Ազգային հերոսին ոչ բնորոշ վարքագիծ…
Իրավագիտության և, մասնավորապես, քրեագիտության հերն անիծած որոշ ՛՛արդարամիտ՛՛ դատավորներ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ոչ մի աղերս չունեն արդարադատության հետ… Շուրջ երեսուն տարի Էջմիածին քաղաքում և հարակից բնակավայրերում ֆեոդալ կարգված վայ գեներալ մանվելը՝ ով մարդկանց մեջ սերմանել է վախ և ամենադաժան մեթոդներով ստորացրել, տեռորի ենթարկել նրանց, կրկին ազատության մեջ է…
Այո՛, ես դեմ եմ, որ երկրի վարչապետը միջամտի դատարանների գործունեությանը, սա միանշանակ է… այլ կարծիք չի կարող լինել… Սակայն, ես վստահ եմ, որ մանվել գրիգորյանը քրեական հանցագործ է և ամբարտավան…
Ազգային հերոսները լինում են խոնարհ ու պարկեշ. նրանցով սերունդներ են դաստիարակվում և կրթվում… նրանցով պետք է հարստանա հասարակությունը…քանզի նրանք լեգենդներ են…
Զուգարանի թուղթ, մակարոն, տուշոնկա գողացողից Ազգային հերոս եք կերտե՞լ…ու էդ հերոսին գործուղել Ազգային ժողով, որ լրագրողներին անվայելուչ խոսքեր ասի, վիրավորի, հարվածի կամ թուրք անվանի…
մանվելն ու նրա նմանները պետք է մեկընդմիշտ մոռանան իրենց ֆեոդալական բարքերի մասին և վայելեն քրեակատարողական հիմնարկների գորշ պատերի ողջ հմայքը…
Եվ որևէ մեկի մտքով չանցնի, թե ժողովրդից կողոպտածը հետ վերադարձնելով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից…
Հ.Գ. Անձամբ Նիկոլ Փաշինյանից սպասելիքները շատ մեծ են… Դատական համակարգը դեռևս ընդդիմանում է օրինականությանը, իսկ հասարակության պահանջը հստակ է… երկիրը կողոպտած առնետները արևի երես չպետք է տեսնեն…
Այսօր մի ողջ հասարակություն, մասնավորապես, էջմիածինցիները ցույց տվեցին, թե ոնց են իրենց ձեռքը դնում այն մարդու հետևին ՝ ով երկար տարիներ ահաբեկել է իրենց և առանց խղճի խայթ զգալու գողացել հայ զինվորի հացը…
Հ.Գ. Փողի, խղճի, աղերսի արդարադատություն չի լինում… չես կարող նույն արարքի համար մի մարդու պահել բանտում, իսկ մյուսին գրավով ազատել… Էդպես չի լինում…
Եվ երբ ոմանք դեռ կարծում են, թե մանվելը Ազգային հերոս է, ես ասում եմ՝ ոչ, նա հերոս չէ… Ինձ համար Ազգային հերսներ են Եռաբլուրում ՛՛ապրող՛՛ տղաները… Ինձ համար Ազգային հերոսներ են լեգենդար հրամանատար Արմենակ Ուրֆանյանը և ապրիլյան պատերազմում նահատակված տղաները…
Տուշոնկա գողացողը երբեք չի կարող հերոս լինել, նա պրիմիտիվ հանցագործ է և վերջ…

Понравилась статья? Поделиться с друзьями: