Տպավորություն է ստեղծվում, որ բոլորը լծվել են հայերին խաղաղության տրամադրելու գործին

Տպավորություն է ստեղծվում, որ բոլորը լծվել են հայերին խաղաղության տրամադրելու գործին։

Օր ու գիշեր խաղաղության մասին խոսելը իհարկե շատ լավ զբաղմունք է, եթե այդ ամենը արվում է հակամարտող կողմերի հետ հավասարաչափ, սակայն երբ նկատում ես, որ մի կողմին կերակրում են բացառապես խաղաղությամբ իսկ մյուս կողմին ռազմական պատրաստվածությամբ, ապա ստացվում է շատ սխալ ու կեղծ պատկերների շարան։

Բացի այն, որ Հայաստանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում Արցախի հարցում խաղաղության պատրաստվելու մասին հայտարարություններ անելու, դրան գումարվում է նաև ադրբեջանական հատվածը ու ուշադիր հետևելու դեպքում պարզ է դառնում, որ սոցիալական ցանցերում և տեղեկատվական հարթակներում ադրբեջանական կողմը խաղաղության մասին հայտարարություններ է կատարում բացառապես այն հատվածում, որը նախատեսված է հայերի համար։

Բոլոր այն ադրբեջանական հարթակները, որոնք հայերեն լեզվով են օրը մի քանի անգամ նմանատիպ նյութեր են տարածում, թե հայերը և ադրբեջանցիները շուտով ապրելու են հաշտ և համերաշխհ, մի աղբյուրից ջուր են խմելու, մի սեղանից հաց են ուտելու և այլն։ Բայց պատկերը ամբողջությամբ այլ է ադրբեջանցիների համար նախատեսված հարթակներում, որտեղ օր ու գիշեր ցուցադրվում է ՊՆ Զաքիր Հասանովի այցերը, նոր ռազմական օբյեկտները, զենքի և զինամթերքի ձեռքբերումները, զինվորականների և սպաների կոչը, որ իրենք շուտով գրավելու են Արցախը և այլն ու որևէ նախադասություն կամ բառ չկա խաղաղության և միմյանց հետ հաց կիսելու մասին։

Ադրբեջանցիների կողմից նման պահվածքը իրականում շատ մտահոգիչ պետք է լինի համապատասխան կառույցների համար, քանի որ ինչպես նկատում ենք հանդիպումների ժամանակ որոշվում է բոլորին խաղաղության նախապատրաստել, բայց այդ նախապատրաստական աշխատանքները կատարվում են վերապահումներով։

Նաև կարելի է փոխանցել որոշ անձանց, որ նման խաղաղություն քարոզելը «անշնորհակալ» աշխատանք է, քանի որ վերջնական նպատակին դա չի հասնելու, զուտ միայն նրա համար, որ մենք դեռ խաղաղ ենք մեր լեռների պես, բայց բազմիցս ապացուցել ենք, թե հողմերի պես վայրագ ներխուժողներին ինչ օրն ենք գցում։

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան

Понравилась статья? Поделиться с друзьями: